Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոքսանա Բաբայանը հայտնել է, որ ամուսնու ինքնազգացողությունը լավ է

11.06.2014


Մոսկվայի երկիծանքի թատրոնի 78-ամյա դերասան Մախայիլ Դերժավինը գտնվում է հիվանդանոցում: Այդ մասին «lifenews.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Միխայիլ Միխայիլովիչի ինքնազգացողությունը լավ է- Բժիշկները փոխում են նրա դեղերը: Դա ստանդարտ պրոցեդուրա է, որը անցկացվում է ամեն կես տարին մեկ»,- ,- ասել է դերասանի կինը՝ Ռոքսանա Բաբայանը:

Միխայիլ Դերժավինը հայտնի է ոչ միայն թատրոնում խաղացած դերերով, այլև կինոյում: ԽՍՀՄ-ում նրան մեծ համբավ է բերել 70-ականներին Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվող «13 աթոռների պանդոկ» կատակերգական հաղորդումը:
    Դիտվել է 480 անգամ