Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լրագրողը պահանջել է $ 1մլն.՝ ֆիլմում իրեն վերագրվող արտահայտության դիմաց

11.07.2014


Ամերիկացի լրագրող Փոլ Բրոդյուրը դատական հայց է ներկայացրել «Օսկար» մրցանակաբաշխության 10 անվանակարգերի ներկայացված «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմի հեղինակների դեմ, ովքեր իրենց կինոնկարում լրագրողի անունից օգտագործել են մի արտահայտություն, որն իրականում նրանը չի: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Ֆիլմի հերոսուհին, ում մարմնավորում է «Օսկարի» մրցանակակիր Ջենիֆեր Լոուրենսը, իր ռեպլիկներից մեկում խոսելով ուլտրաալիքային վառարաններում սնունդ պատրաստելու մասին, ասում է, որ այդ սարքերը «ոչնչացնում են բոլոր սննդարար նյութերն ուտելիքի մեջ»: «Դա զառանցանք չի, ես այդ մասին կարդացել եմ Փոլ Բրոդյուրի հոդվածում»:

«Independent» պարբերականը տեղեկացնում է, որ իրոք, անցյալ դարի 70-ական թվականներին այդ լրագրողը հոդվածներ է գրել ուլտրաալիքային վառերանների հասցրած ճառագայթային վնասների մասին: Սակայն, դրա հետ մեկտեղ Բրոդյուրը պնդում է, որ ինքն այնպիսի հայտարարություններ չի արել, որոնք հաստատված չեն գիտության կողմից: 83-ամյա լրագրողը պահանջում է մեկ մլն դոլարի փոխհատուցում իր հեղինակությանը հասցրած վնասի համար և, միաժամանակ, հանել իր անունը ֆիլմից: Նրա կարծիքով ֆիլմը իրեն ենթարկել է «ատելության, արհամարանքի, ծաղրի, ստորացման», միաժամանակ կասկածի տակ է դրել գիտության մասին «հոդվածների օժտված հեղինակի» իր համարումը:

Նշենք, որ ֆիլմը նախազգուշացնում է, որ այնտեղ պատկերվածի միայն մի մասն է հիմնված իրական դեպքերի վրա: Սական, այնտեղ բոլոր հերոսների անունները փոփոխված են, բացի Փոլ Բրոդյուրինը:

Ֆիլմը պատմում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից 70-ականներին անցկացրած մի հատուկ գործողության մասին, որի ժամանակ ֆինանսական մեքենայություններ կատարող երկու խարդախներ ստիպված են եղել համագործակցել հատուկ ծառայությունների գործակալի հետ՝ իրենց կաշին փրկելու համար:
    Դիտվել է 589 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393>>հաջորդ