Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխատանքից ազատվելու մասին դիմումները բոլորը ետ են վերցրել, բացի՝ մեկից

11.07.2014

Կինոյի պետական թանգարանի աշխատակիցները ետ են վերցնում իրենց աշխատանքից ազատելու դիմումները: Այդ մասին թանգարանի հիմնադիր և երկարամյա ղեկավար Նաում Կլեյմանի խոսքը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Interfax»-ին:

«Թանգարանի բոլոր հսկիչները, ինչպես նաև գիտական աշխատողների մեծամասնությունը վերադարձել են աշխատանքի՝ իմ համառ խնդրանքներից հետո: Վերադառնում են բոլորը, բացի ինձնից»,- ասել է Կլեյմանը:

Ավելի վաղ թանգարանի ողջ կոլեկտիվը և ինքը՝ Կլեյմանը, նոր տնօրեն նշանակելու հարցում իրենց անհամաձայնությունն արտահայտել էին աշխատանքից ազատվելու մասին դիմում ներկայացնելով:

Այս կոնֆլիկտում ՌԴ մշակույթի նախարարությունը համաձայն էր Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների դիրքորոշմանը և պաշտպանում էր նոր նշանակված տնօրենին՝ Լարիսա Սոլոնիցինային:

Ըստ լրատվության աշխատանքից ազատվելու դիմումներից ղեկավարությունը ստորագրել է միայն Կլեյմանի ներկայացրածը:

Այս պահին կինոյի թանգարանը չունի սեփական շենք: Այն առանց տանիքի է մնացել 2005 թ.-ից, երբ ՌԴ կինեմատոգրաֆիստների միությունը նրա ձեռքից վերցրեց Կինոկենտրոնի շենքում զբաղեցրած տարածքը:
    Դիտվել է 626 անգամ