Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանրահայտ երգիչը չեղյալ է համարել $800 մլն-ի պայմանագիրը

11.10.2014

Բրիտանացի երաժիշտ Ռոբերտ Փլանթը մերժել է «Virgin Galactic» հայտնի ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնի առաջարկությունը՝ վերականգնել «Led Zeppelin» հանրահայտ ռոք խումբը £500-ի ($791 մլն) վճարի դիմաց: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

66-ամյա երաժիշտը չեղյալ է համարել 35 համերգների համար ստորագրված պայմանագիրը՝ ընկերների կամքին հակառակ: Վերջիններս փորձել են նրան համոզել, որ հրաժարվի այդ որոշումից, սակայն արդյունքի չեն հասել:

Ըստ «Mirror» թերթի այդ գործարքը աշխարհառչակ խմբի երգիչին, ինչպես նաև համահիմնադիրներին՝ կիթառահար Ջիմի Փոյջին և բաս կիթառահար Ջոն Փոլ Ջոնսին կբերեր £160-ական ($253 մլն)՝ առանց հարկային վճարումների: Սակայն, պլանավորված ելույթները դժվար թե կայանան:

Միլիարդատեր Բրենսոնը «Led Zeppelin» խմբի երկրպագու է և նույնիսկ իր ինքնաթիռներից մեկը մտադիր է հարդարել այդ խմբի հյուրախաղերին հարմար ոճավորմամբ:

Խմբի հիմնադիրները և թմբկահար Ջեյսոն Բոնեմը պատրաստվում էին համերգներով վերադառնալ Լոնդոնի «Օ2» բեմահարթակ, որտեղ խումբը վերջին անգամ ելույթ է ունեցել 2007թ.-ի դեկտեմբերին:

Ենթադրվում էր, որ «Led Zeppelin»-ը հանդես կգար 35 համերգով՝ Լոնդոնում, Բեռլինում և Նյու-Ջերսիում: Սպասվում էր, որ այդ շրջագայության ժամանակ ծրագիրը կընդարձակվեր մինչև 45 համերգային ելույթներով, որի համար խումբը իր խորհրդանշաններով արտադրատեսականու վաճառքից կստանար ևս £70 ($110 մլն):

Հանրահայտ բրիտանական ռոք խումբը հիմնվել է 1968 թ.-ին: 1980 թ.-ին այն լուծարվեց: Այդ 12 տարվա ընթացքում խումբը թողարկեց 8 ալբոմ, որոնց ընդհանուր տպաքանակը կազմեց 300 մլն ձայնասկավառակ:

Ստեղծագործական աշխատանքների դադաեցումից հետո, հետագայում, «Led Zeppelin»-ը վերամիավորվել է 4 անգամ՝ 1985, 1988, 1995 և 2007 թթ.-երին:
    Դիտվել է 322 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377>>հաջորդ