Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Էմիր Կուստուրիցան դառնում է 60 տարեկան

11.25.2014

Այսօր՝ նոյեմբերի 24-ին լրանում է սերբ նշանավոր կինոռեժիսոր, Կաննի միջազգային փառատոնի երկու «Ոսկե արմավենի» մրցանակների դափնեկիր, Պատվո լեգեոնի շքանշանակիր Էմիր Կուստուրիցայի 60-ամյակը:

Նրա լավագույն աշխատանքներից են «Ընդհատակ», «Սև փիսիկ, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանքը» և այլ կինոնկարներ:

«Հայերն ու սերբերը նույն պատմական ենթագիտակցությունն ունեն, նույն թշնամին են ունեցել և այսօր նման թշնամիներ ունեն», նկատել է սերբ ռեժիսորը մի քանի տարի առաջ Հայաստան կատարած իր այցի ժամանակ և ավելացրել. «Դուք այստեղ մեխված եք պատմական անհարմար դիրքի մեջ: Մենք ՝ փոքր կղզյակ ենք Եվրոպայի պատուհանի տակ: Դուք ցեղասպանության միջով եք անցել: Մենք էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կոտորածի զոհ դարձանք և շատ մարդիկ ունենք, որ աշխարհով մեկ ներկայացնում են մեր մշակույթը»:

Կուստուրիցան, նշանավոր արվեստագետ լինելուց զատ, նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշման մարդ է: Նա օժտված է աներկբա վերլուծական կարողությամբ և համոզիչ գնահատականներ ու որակումներ է տալիս ինչպես առանձին քաղաքական երևույթներին, այնպես էլ տարածաշրջանային այնպիսի իրադարձությունների, որոնց լուծում պահանջող խնդրները հաճախ վեր են, նույնիսկ, առանձին պետությունների և նրանց ղեկավարների հնարավորություններից:

Օրինակ, Ուկրաինայում ավելի ու ավելի խորացող քաղաքական ու ազգային ճգնաժամի մասին խոսելով Կուստուրիցան նշել է, որ այդ երկիրն « այժմ ընթանում է այն նույն ճանապարհով, ինչով գնաց մի ժամանակ Հարավսլավիան: Եվ ես շատ եմ ափսոսում, որ դա այդպես է: Այժմ տեղի է ունենում ճիշտ այդպիսի մի աղետ: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի այն ռուսներին, ովքեր ապրում են Ուկրաինայում»:

Նա նաև ընդգծում է, որ «Եթե Պուտինը չգար, ապա մեզ, սերբերիս, կհավասարեցնեին հողին: Այդ մարդը վերադարձրեց իր ողջ ժողովրդի ոգին ու արժանապատվությունը, իսկ Ռուսաստանը վերադառնում է համաշխարհային աստիճանակարգի այն տեղը, որին ինքը արժանի է»:

Այս քաղաքկան համապատկերում խոսելով իր մշակութային նախապատվությունների և արժեքային կողմնորոշիչների մասին Կուստուրիցան նաև նշում է. «Ես սիրում եմ Արևմուտքը: Սկսած Վերածննդից արևմտյան աշխարհը շատ բան է ստեղծել : Այն ունի հսկայական տեխնիկական և տեխնոլոգիական նվաճումներ: Սակայն աշխարհի և քաղաքականության նրանց մոդելը հնացել է: Կոսովոյի հետ տեղի ունեցած պատմությունը, դա, իմ կարծիքով այն բանի օրինակն է, որ նրանք գտնվում են նոր գաղութային զավթումների ճանապարհին»:
    Դիտվել է 456 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869