Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիվանդանոց տեղափոխված բանաստեղծին կօգնի բժիշկների հատուկ խումբը

12.16.2014

Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկներից կազմված խումբը հատուկ չվերթով կմեկնի Դոնի-Ռոստով՝ տեղում օգնություն ցուցաբերելու նշանավոր բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյին, ով կիրակի օրը տեղափոխվել էր տեղի հիվանդանոց: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Ինքնաթիռը եղանակային պայմանների պատճառով նշանակված ժամին չի կարողացել օդ բարձրանալ:

81-ամյա բանաստեղծի առողջական վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն:

Բանաստեղծը Դոնի-Ռոստովում պետք է անցկացներ «Կյանքը ինչպես արկած» խորագրով ստեղծագործական երեկոն, որն իրականացվում է UNESCO-ի «Մշակույթ առանց սահմանների» միջազգային նախագծի շրջանակներում:

Եվգենի Եվտուշենկոն ծնվել է երկրաբան և սիրող բանաստեղծ Ալեքսանդրա Գանգնուսի ընտանիքում: Նրա առաջին՝ «Ապագայի հետախույզները» գիրքը հրատարակվել է 1952 թ.-ին: Ընդհանուր առմամբ նա հրատարակել է 150 գիրք: Թարգմանվել է աշխարհի բազմաթիվ, այդ թվում նաև՝ հայերեն լեզուներով: Խորհրդային տարիներին սերտ հարաբերություններ է ունեցել հայաստանցի բազմաթիվ գրողների հետ և հաճախ է հյուրընկալվել «Արարատի փեշի վրա»:

1991 թ.-ից մշտական բնակության է տեղափոխվել ԱՄՆ : Դասավանդում է Թալսիի համալսարանում, ռուսական պոեզիայի, եվրոպական կինոյի մասին դասախոսություններով հանդես է գալիս այդ երկրի այլ ուսումնական հաստատություններում:
    Դիտվել է 359 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173