Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բանաստեղծը, հավանաբար, ուղեղի ցնցում է ստացել

12.18.2014


Ռուս նշանավոր բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն, ով այժմ գտնվում է Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժնում, հավանաբար, ընկնելուց հետո, ստացել է ուղեղի ցնցում: Այդ մասին բանաստեղծի կնոջ խոսքերը լրագրողներին է փոխանցել նրա գրքերի թարգմանիչ Վալերի Կրասնոպոլսկին:

«Ես զրուցել եմ Եվգենի Ալեքսանդրովիչի կնոջ հետ, ով ժամանել է Մոսկվա: Նա ասել է, որ բանաստեղծն ուղեղի ցնցում ունի, որն ընկնելու հետևանք է»,- ասել է Կրասնոպոլսկին և ավելացրել, որ բժիշկների խորհրդակցության արյունքում կորոշվի, թե արդյոք չեղյալ պետք է համարվեն նրա հունվար ամսին նախատեսված ելույթները:

1991 թ.-ից ԱՄՆ մշտական բնակության տեղափոխված բանաստեղծը դեկտեմբերի 14-ին Դոնի-Ռոստովում պետք է անցկացներ «Կյանքը ինչպես արկած» խորագրով ստեղծագործական երեկոն, որն իրականացվում է UNESCO-ի «Մշակույթ առանց սահմանների» միջազգային նախագծի շրջանակներում: Սակայն ինչ-ինչ հանգամանքներում նա հայտնվել է տեղի հիվանդանոցում, ապա հատուկ չվերթի ինքնաթիռով, մոսկվացի բժիշկների վերահսկողությամբ, տեղափոխվել Ռուսաստանի մայրաքաղաքի Բուրդենկոյի անվան գիտահետազոտական բուժհաստատություն:
    Դիտվել է 1267 անգամ