Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանում աշխատանքից հեռացվեց, իսկ Բեռլինում կպարգևատրվի

01.27.2015


Ռուսաստանցի կինոգետ, կինոյի թանգարանի հիմնադիր Նաում Կլեյմանին կհանձնվի Բեռլինի կինոփառատոնի պատվավոր «Բեռլինալեի նկարահանման խցիկ» պարգևը: Այդ մասին տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Այդ մրցանակը սկսած 1986 թ.-ից, որպես հատուկ հարգանքի և երախտագիտության նշան տրվում է կինեմատոգրաֆիայի նշանավոր գործիչներին:

Նաում Կլեյմանի պարգևատրման արարողությունը կկայանա փետրվարի 12-ի երեկոյան Բեռլինի փառատոնի անցկացման դահլիճներից մեկում: Արարողությունից հետո կկայանա գերմանացի ռեժիսոր Տատյանա Բրենդրալի Նաում Կլեյմանի մասին պատմող «Կինո: Հասարակական գործ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Կինոնկարը անդրադառնում է նաև նրան աշխատանքից ազատելու դեպքերին:

Բեռլինի 65-րդ կինոփառատոնը տեղի կունենա փոտրվարի 5-15-ը: Ժյուրին կգլխավորի ամերիկացի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին:
    Դիտվել է 722 անգամ