Նկարահանման տաղավարում մեկ հոգի զոհվել և երկուսը վիրավորվել են01.29.2015
Մեկ մարդ զոհվել և երկուսը վիրավորվել են Չինաստանում` հայտնի կինոռեժիսոր Մարթին Սկորցեզեի նկարահանման տաղավարի առաստաղի փլվելու հետևանքով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:
Միջադեպը տեղի է ունեցել կինոստուդիայի չինական Թայբեյա քաղաքի «Chinese Culture and Movie Center»-ի մշակութային կենտրոնի հին տներից մեկում, որտեղ ընթանում էին «Լռություն» ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները:
«Առաստաղը փլվել է տունը նորոգող թայվանցի երեք բանվորների վրա»,- հաղորդում է «news.net»-ը՝ հղում անելով Թայբեյա քաղաքի հակահրդեհային ծառայությանը:
«Ռեժիսորը ցնցված է և վշտացած, որ բանվորներից մեկը մահացու վիրավորվել է: Նա ցավում է տեղի ունեցած միջադեպի համար»,- ասել է թայվանցի պրոդյուսեր Դեյվիդ Լին, ով աշխատում է Սկորցեզեի մոտ:
Դեպքի վայրում ֆիլմի նկարահանումները նշանակված էին ուրբաթ օրը: «Լռության» թողարկումը պլանավորված է 2015 թ.-ի նոյեմբերին: Այն պատմում է դեպի Ճապոնիա ճանապարհորդող հոգևորական-ճիզվիտների մասին: Գլխավոր դերում հանդես է գալիս հայտնի իռլանդացի և ամերիկացի դերասան Լիամ Նիսոնը: