Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհահռչակ դերասանուհին դատապարտվել է 8 ամիս ազատազրկման

02.25.2015

Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին դատապարտվել է 8 ամսյա ազատազրկման և 600 եվրո տուգանքի այն բանի համար, որ չի ներկայացել Իտալիայի Ֆրուլի-Վենետիկ-Ջուլիա մարզի Պորդենոնե բնակավայրի Վերդիի անվան թատրոն, որտեղ պետք է հանդես գար ցուցադրվող ներկայացման մեջ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Միանգամից նշենք, որ նշանավոր դերասանուհին, այնուամենայնիվ չի կալանավորվել և ազատազրկման վայր չի տեղափոխվել, քանի որ աշխատանքի ու պարտականության մեջ թերանալու համար նրա նկատմամբ այդքան խիստ դատավճիռ արձակած դատարանը թույլատրել է, որպեսզի վանդակաճաղերի ետևում նստելու փոխարեն դերասանուհին տուժող կողմի վնասները փոխհատուցի՝ վճարելով: 30 հազար եվրո:

Պորդենոնեի թատրոնի վարչությունը Մուտիի դեմ դատական հայց է ներկայացրել՝ նրան մեղադրելով կեղծ բժշկական տեղեկանք ներկայացնելու համար, որը նրան հնարավորություն էր տալիս ազատվել բեմ դուրս գալու և նոր բեմադրության ցուցադրմանը մասնակցելու պարտականությունից:

Այս դատավճիռը կայացվել է դեռևս 2010թ.-ի դեկտեմբերի 10-ին չկայացված և դերասանուհու մեղքով տապալված ներկայացման կապակցությամբ, որտեղ իր դերակատարման համար արտիստուհին պետք է ստանար 25 հազար եվրո:

Ավելի ուշ պարզվել է,որ դերասանուհու անպարտաճանաչության պատճառը եղել է Սանկտ-Պետերբուրգում այդ նույն ժամանակ կազմակերպված բարեգործական ընթրիքը, որին ամերիկացի դերասան Քևին Քոսթների հետ մասնակցել է նաև Մուտին: Այդ մասին նույնիսկ դատարան է ներկայացվել համապատասխան տեսագրություն:

Նշենք, որ այս ամենով հանդերձ դատարանը շատ ավելի խիստ դատավճիռ է կայացրել դերասանուհու նկատմամբ, քան պահանջել է դատախազը:

Օռնելա Մուտին նախկինում նույնպես առնչություններ է ունեցել Իտալիայի դատական համակարգի հատ: Այն ժամանակ նա մեղադրվելիս է եղել հարկերը չմուծելու համար:

Այս դեպքերի կապակցությամբ Օռնելա Մուտին մեկնաբանություններ չի կատարել:
    Դիտվել է 441 անգամ