Չինական կինոշուկան պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է ամերիկյանին03.12.2015
2015 թ.-ի փետրվարին Չինաստանի կինոթատրոններում, ըստ չինական «Entgroup» հետազոտական ընկերության, պատմության մեջ առաջին անգամ դրամարղային հասույթները գերազանցել են ամերիկյաններին: Դա նշանակում է, որ այդ ամսին Չինաստանը դարձել է աշխարհի ամենախոշոր կինոշուկան: Այդ մասին «chinadaily.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Փետրվարին չինական կինոթատրոնները հավաքել են 4,05 միլիարդ յուան (մոտ 647 մլն դոլար); Այդ նույն ամսում Հյուսիսային Ամերիկայում կինոթատրոնների դրամարկղային հասույթը եղել է 710 մլն յուան, որից ԱՄՆ-ի բաժնեմասը կազմում է 640 մլն:
Չինացի փորձագետները կարծում են, որ այս հաջողության համար, սակայն, դեռ վաղ է «ծնծղաներ զարկել»:
Ըստ նրանց դրամարկղային ռեկորդների պատճառ են հանդիսացել լուսնի օրացույցով նշվող ամանորյա հանդիսությունները, որոնք չինացիները տոնում են փետրվարին: Իսկ այդ ամիսը ԱՄՆ-ում համարվում է «»մեռյալ սեզոն»: Բացի այդ կինոթատրոններում այդ ժամանակ ցուցադրվում էին չինական բլոքբասթերներ:
Բայց և այնպես, պետք է նշել, որ երբևէ չինական կիոթատրոններում դրամարկղային հասույթը չի գերազանցել ամերիկյանին և մինչ այժմ այդ ցուցանիշի վրա որևէ գործոն չէր ազդում:
2012 թ..-ին «Ernst & Young» ընկերությունը կանխատեսություն է արել, որ մինչև 2020 թ.-ն Չինաստանը կդառնա աշխարհի ամենամեծ կինոշուկան: Դրանից մեկ տարի հետո «Entgroup» կատարեց ավելի դրական կանխատեսում և հայտարարեց, որ Չինաստանի կինոշուկան համաշխարհային առաջատարի կվերածվի 2017 թ.-ին: Այդ կանխագուշակությունն արվել էր այն բանի հիման վրա, որ չինական կինոշուկան միջինը տարեկան արձանագրում է 25 տոկոս աճ, իսկ ամերիկյանն ընդամենը՝ 1 տոկոս:
Որոշ փորձագետների կարծիքով չինական կինոշուկային անհրաժեշտ են ավելի շատ բլոքբասթերներ, իսկ մի մասն էլ գտնում է, որ դրամարկղային մեծ հասույթներ կարելի է ստանալ կատակերգությունների միջոցով, որոնք նախընտրելի են լարված նյարդերը լիցքաթափել ցանկացող խոշոր քաղաքաների միլիոնավոր կինոսիրողների համար: