Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուրուգվայցի գրողը գտնում է, որ մշակութային կոթողները պետք է վերադարձնել տերերին

03.13.2015

«Հայոց մշակութային ցեղասպանությունը շարունակվում է իրագործվել, շարունակվում են գործողություններ իրականացվել, որոնք հակասում են միջազգային իրավունքին, և հայ ժողովուրդն իրավունք ունի պահանջելու, որ ագրեսոր երկիրն ընդունի, որ Ցեղասպանություն է եղել, քանի որ այն հերքելը ևս ոտնձգություն է ոչ նյութական ժառանգության հանդեպ», - հայտարարել է ուրուգվայցի գրող Օսկար Լոպես Գոլդարասենան ում նոր գիրքը օրերս լույս է տեսել Մոնտեվիդեոյում: Այդ մասին «tert.am»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան, գրող և քաղաքական գործիչը Խոսելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին` կարևորել է «մշակութային ցեղասպանության» եզրույթի ընդունումը՝ որպես միջազգային հանցագործություն, որը կատարվում է «խմբի կամ դրա որոշակի անդամներ նկատմամբ` ազդելով նրանց կենսակերպի վրա և խմբի անդամներին ոչնչացնելու նպատակով»:

124 էջանոց գիրքը նվիրված է «մշակութային ցեղասպանություն» հասկացության սահմանմանն ու վերլուծությանը` որպես առանձին կատեգորիա, ինչպես նաև՝ անդրադառնում է դրա հետևանքներին` իրավական տեսանկյունից:

Օսկար Լոպես Գոլդարասենան գրքում նաև մեկնաբանել է, որ հարցը միայն մշակութային կոթողներ այցելելը չէ, դրանք պետք է վերականգնել և վերադարձնել այն կորցրած ժողովրդին:

«Հայոց մշակութային ցեղասպանություն» վերնագրված գիրքը հրատարակել է Ուրուգվայի Տեղեկատվության պետական կենտրոնը` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության ու Ուրուգվայի Հայ դատի խորհրդի հովանավորությամբ:
    Դիտվել է 315 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293