Դերասանը ինքնասպանություն է գործել պատուհանից ցած նետվելով
Ռուսաստանի երիտասարդական թատրոնի առաջատար դերասան Ստեպան Մորոզովը մահացած հայտնաբերվել է Մոսկվայի հարավ –արևելքում գտնվող Պերերվի փողոցի իր տան պատուհանների տակ՝ բարձրությունից ընկնելու հետևանքով առաջացած բնորոշ վնասվածքներով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին:
Ըստ «interfax»-ի, վերջին անգամ դերասանին տեսել են տուն գնալիս՝ սպիրտային խմիչքներով: Իսկ մի քանի ժամ անց նա ինքնասպան է եղել:
Այժմ այս փաստի հիման վրա իրականացվում են հետաքննչական գործողություններ:
Թատրոնում տեղեկացրել են, որ Մորոզովը աչքի է ընկել իր ստեղծագործական արդյունավետ աշխատանքով, զբաղված է եղել հիմնականում գլխավոր կերպարներում: Մահից առաջ նա երկար ժամանակ թատրոնում շարունակել է փորձերը իր այն ներկայացման վրա, որի ցուցադրությունը նախատեսված էր մայիսի 14-ին:
Ստեպան Մորոզովը 38 տարեկան էր:

Ըստ «interfax»-ի, վերջին անգամ դերասանին տեսել են տուն գնալիս՝ սպիրտային խմիչքներով: Իսկ մի քանի ժամ անց նա ինքնասպան է եղել:
Այժմ այս փաստի հիման վրա իրականացվում են հետաքննչական գործողություններ: Թատրոնում տեղեկացրել են, որ Մորոզովը աչքի է ընկել իր ստեղծագործական արդյունավետ աշխատանքով, զբաղված է եղել հիմնականում գլխավոր կերպարներում: Մահից առաջ նա երկար ժամանակ թատրոնում շարունակել է փորձերը իր այն ներկայացման վրա, որի ցուցադրությունը նախատեսված էր մայիսի 14-ին:
Ստեպան Մորոզովը 38 տարեկան էր: