Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գիշերային հանդիպումներին մասնակցեցին 111 թանգարան

2015 թ.-ին իր տասնամյակը բոլորած «Թանգարանների գիշեր» միջազգային ավանդական ծրագրին Հայաստանում և Արցախում մայիսի 16-ին մասնակցել են, ընդհանուր առմամբ, 111 թանգարաններ:, որը նախորդ տարի շարժմանը մասնակցած թանգարանների թվից 10-ով ավելի է:

Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ և Թանգարանների միջազգային խորհրդի ու UNESCO-ի հովանավորությամբ անցկացվաղ ավանդական միջոցառմանը հայկական երկու հանրապետությունները միացան երեկոյան ժամը 18:00-ից մինչև գիշերվա 01:00-ը:

Նախատեսված միջոցառումների ծրագրով ընթացող Համաեվրոպական թանգարանային շարժման մաս կազմող հայկական երկու հանրապետությունների համար այս տարին առանձնահատուկ խորհուրդ ունեցավ, քանի որ այն կայացավ հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարում: Պատահական չի, որ նկատի ունենալով այդ ողբերգական տարելիցը, 2015 թ.-ի ծրագիրը կրում էր «Թանգարաններ, հիշողության վկաներ» խորագիրը:

Հատկանշական է, որ նույն խորագրի ներքո անցյալի պատմության ու քաղաքակրթական արժեքների հետ հաղորդակցվելու ձեռնարկներ են իրականացվել նաև արտերկրի հայկական դեսպանություններում և կենտրոններում:

Հիշեցնենք, «Թանգարանային գիշերները» անցկացվում են թանգարանների միջազգային օրվա նախօրեին, որը հիմնադրվել 1977 թ.-ին և ավանդաբար նշվում է մայիսի 18-ին:
    Դիտվել է 331 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419