Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրի իրական դիմանկարը՝ բուսաբանության գրքի կազմի վրա՞ է

Բրիտանացի բուսաբան և պատմաբան Մարկ Գրիֆիթսը հայտնաբերել է Շեքսպիրի մի դիմանկար, որն արվել է անմիջապես բնորդից՝ Ուիլյամ Շեքսպիրից: Այդ մասին տեղեկացնում է «bbc.com»-ը:

Նա ուսումնասիրելիս է եղել բուսաբանության առաջին ներկայացուցիչներից մեկի՝ Ջոն Ջերարդի կենսագրությունը և «Խոտերը կամ բույսերի ընդհանուր պատմություն» աշխատությունը և նկատել 1598 թ.-ի հրատարակության գրքի կազմի վրայի կերպարները, որոնք նախկինում համարվել են մտացածին: Մարկ Գրիֆիտսը, սակայն, այդ պատկերների մեջ այլ իմաստ է գտել: Նա պնդում է, որ պատկերված կերպարներին շրջապատող դեկորատիվ էլեմենտները, իրականում իրենցից ներկայացնում են գաղտնագիր: Իր ասելով նրան հաջողվել է կարդալ այդ գաղտնագիրը, որի համաձայն գրքի կազմին պատկերված են գրքի հեղինակ Ջոն Ջերարդը, նշանավոր բուսաբան Ռեմբերթ Դոդունսը, ինչպես նաև Եղիսաբեթ թագուհու գանձապահ Լորդ Բյորլին:

Կազմի վրայի 4-րդ կերպարը բռնել է արքայապսակ և եգիպտացորենի ցողուն, որը, ըստ գիտնականի, ակնարկում է Շեքսպիրի «Վեներան և Ադոնիսը» պոեմը, ինչպես նաև նրա «Տիտոս Անդրոնիկոս» ողբերգությունը:

Ըստ Գրիֆիթսի այդ կերպարի տակ փորագրված է «Եղիսաբեթի շրջանի ազնվականության կողմից սիրված խորամանկ ծածկագիր»: Դրա գաղտնազերծումը հաստատում է այն վարկածը, որ այնտեղ գրված է «William Shakespeare».

Տեղեկատվությունը նաև նշում է, որ դա դրամատուրգի դիմանկարի հայտնաբերման առաջին դեպքը չի: Մեկ այլ նկար, որպես Կոբբեի դիմանկար, Շեքսպիրի հայրենիքում ի ցույց է դրվել 2009 թ.-ին «The Shakespeare Birthplace Trust» հիմնադրամում: Չնայած այստեղ հնչող հավաստիացումներին, քննադատների կարծիքներն այս դեպքում տարբեր են եղել:
    Դիտվել է 715 անգամ