Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի «Դմիտրի Շոստակովիչը» տեղադրվեց ՄՄԵՏ-ի մոտ

Նախօրեին Մոսկվայի միջազգային երաժշտության տան (ՄՄԵՏ) մուտքի մոտ հանդիսավորությամբ բացվել է ռուս մեծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի հուշարձանը, որը հեղինակել է ծագումով հայ քանդակագործ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Գեորգի Ֆրանգուլյանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:


Իրադարձության կապակցությամբ ՄՄԵՏ-ի Սվետլանովի անվան դահլիճում արվեստների «Բալենի այգի» ավանդական փառատոնի շրջանականերում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկական նվագախումբը Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ հանդես է եկել «Նվիրվում է Դմիտրի Շոստակովիչին» խորագիրը կրող համերգով:


Նշենք, որ 20-րդ դարի նշանավոր կոմպոզիտորի հուշարձանը Ռուսաստանի մայրաքաղաքի տարածքում տեղադրելու փաստը վկայում է այն մասին, որ մոսկովյան իշխանությունները շարունակում են «Մոսկվային վերադարձնել անարդար կերպով մոռացված անունները»: Այդ մասին քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող մարտավարությունն է ներկայացրել Մոսկվայի փոխքաղաքապետ Լեոնիդ Պեչատնիկովը
Իսկ հուշարձանի հեղինակ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը նշել է, որ Շոստակովիչն «ինքն էր իր առջև բացում բոլոր դռները: Դժվար թե լինի մեկը, ով կկարողանա հանդես գալ ոչ միայն հայրենական, այլև համաշախարհային երաժշտության այսպիսի նշանավոր կերպարի դեմ... »: Նա նաև խոստովանել է, որ, թեև հանճարեղ կոմպոզիտորի կերպարը կերտելն իր վրա եղել է մեծ պատասխանատվություն, բայց «աշխատանքը ընթացել է թեթև»:


Քնդակագործը բրոնզի մեջ վերարտադրել է ինքն իր մտքերի ու երաժշտության մեջ խարացած կոմպոզիտորին, վեր հանել նրա հոգում առկա և ճակատագրի կողմից մատուցված այն մեծ ալեբախումները, որոնք , ի վերջո, վերածվել են 20-րդ դարը բնութագրող երաժշտական կտավների:


Ի դեպ, ի վերուստ ուշադրության կենտրոնում գտնվելու ճակատագրով լուսաշխարհ եկած հուշարձանի հեղինակն այսօր՝ մայիսի 29-ին, բոլորում է իր ծննդյան 70-ամյակը:


Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիում: 1956 թ.-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Հենց այս քաղաքում էլ նա ընդունվել է Ֆիզ-մաթ թեքումով դպրոց, որը նշանավոր էր նաև իր հումանիտար ուղղության գերակայություններով: Գուցե հենց դա էլ կարևոր դեր է ունեցել, որ Ֆրանգուլյանը 1964 թ.-ին ընդունվել է Ստրոգոնովի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանի քանդակի բաժին: Նա ԽՍՀՄ-ում առաջին հեղինակային ձուլարանային արտադրամասի ստեղծողն է: Նա աշխատում է տարբեր նյութերով, հիմնականում ստեղծում է հաստոցային և մոնումենտալ քանդակներ: 1990 թ.-ին Ֆրանգուլյանը դարձել է իր ոլորտում նոր ժանրի հեղինակ, որը պայմանականորեն կարելի է անվանել՝ «քանդակային դիզայն»: Նրա աշխատանքները զարդարում են աշխարհի ամենատարբեր երկրների հրապարակներն ու այլ հասարակական վայրերը:
    Դիտվել է 1154 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ