Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Բիտով. «Ես ձանձրանալու իրավունք չունեմ, իսկ դուք՝ խնդրեմ»

«Մարդը ծնվում է տեքստի հետ: Կյանքը շարունակվում է, տեքստը գնում է և այդ ամենը սինքրոնացվում է: Լինելով երիտասարդ ես շատ էի «գրում առաջանցնելով», որպեսզի ազատ ժամանակ ունենամ հանդիպել ընկերներիս կամ աղջիկների սիրահետեմ: Ի սկզբանե գրականությունն ինձ գրավել է այն բանով, որ ես ոչ մեկի համար պարտավոր չէի որևէ բան գրել: Հիմա ես հասկանում եմ, որ դա ինքնուրույն լինելու միակ միջոցն էր» ասել է այս օրերին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում ընթացող Պլատոնովյան մրցանակաբաշխությանն արժանացած գրող Անդրեյ Բիտովը:

Նա իր խոսքում նշել է, որ ժամանակին, եթե թեկուզ մեկ մարդ կհասկանա քեզ այնպես, ինչպես դու ես ցանկանում, ուրեմն, դու խելագար չես: «Խելագարները մեկը մյուսին չեն հասկանա»,- ասել է Բիտովը: «Ինձ երբեմն անվանում են ընտրյալների գրող: Դա առասպել է: Ես գրող եմ, հըմ... գիտամասսայական. Շարադրում եմ այն, ինչ հասկացել եմ: Եվ ընթերցողն էլ ինձնից ավելի հիմար չի, քանի որ հասկանում է: Ինձ հաճելի է հաճախակի կրկնվող կարծիքները. «Դուք գրել եք իմ մասին»: Թեև դա ես չեմ գրել: Գրել է հեղինակը, ում ես փոխանցել եմ իմ անձնական փորձի մի մասը»,- ընդգծել է հայ ժողովրդի բարեկամ գրողը:

Նա նաև ասել է, որ սիրում է փոփոխել ժանրերը: Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, խոստովանել է, որ իրեն չի հաջողվում, օրինակ՝ դրամատուրգիան և մանկական գրականությունը:

«Մեր սերունդը շատ քիչ բան գիտեր, չկար տեղեկատվության այսպիսի մատչելիություն, ինչպիսին հիմա է: Եվ ես կարող եմ ինձ համարել մանկագիր, ով գրել է մեծ երեխաների համար, կյանքից այնպիսի կտրվածների համար, ինչպիսին ես եմ»,- նշել Բիտովը և ավելացրել «Ինձ նախ և առաջ հարկավոր է հորինել, թե ինչպես գրեմ: Հակառակ դեպքում ձանձրալի կլինի: Ես ձանձրանալու իրավունք չունեմ, իսկ դուք՝ խնդրեմ»:
    Դիտվել է 343 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ