Կնշվի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 90-ամյակը06.19.2015
Լրացավ 20-րդ դարի հայ ժողովրդական, գուսանական, աշուղական և կոմպոզիտորական երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանի 90-ամյակը: Այդ հոբելյանը հունիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեծ հանդիսավորությամբ կնշվի Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mincult.am»-ին:
Նրա ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ Նովայի, գուսաններ Շերամի, Աշոտի, Շահենի և այլոց ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողն է եղել: Մի առիթով գուսան Աշոտը խոստովանել է, որ իր երգերից մի քանիսը, գրվել են հատուկ Օֆելյա Համբարձումյանի համար:
Երգչուհու ձայնային աստվածատուր տվյալները հաշվի առնելով հատուկ նրա համար երգեր են գրել նաև հայ գուսանական, աշուղական և կոմպոզիտորական դպրոցի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ:
Օֆելյա Համբարձումյանի երգարվեստի սկիզբն ու թռիչքները միահյուսված են Հայաստանի պետական ռադիոյի Արամ Մերանգուլյանի ղեկավարությամբ գործող, իսկ վերջինիս մահից հետո՝ նրա անունը կրող ժողովրդական նվագարանների համույթի հետ: