Վասիլի Շուկշինի առաջին կինը անհետ կորել է Ալթայի երկրամասից09.30.2013
Կինո, մեծ փառք, սիրավեպեր, Լիդիյա Ֆեդոսեևա-Շուկշինա, երեխաների ծնունդ... Այս ամենը Վասիլի Մակարովիչ Շուկշինի կյանքի մոսկովյան մասն է, որը բացահայտված է գրեթե բոլոր մանրամասներով: Իսկ այն, թե ի՞նչ է եղել մինչև նրա Մոսկվա գալը իր հայրենի Սրոստկի գյուղում, ապա սպիտակ մնացած հատվածները բավականին շատ են:
Հայտնի է միայն, որ Վասիլի Մակարովիչի առաջին կինը եղել է նրա համագյուղացին՝ Մարիա Շումսկայան:
«7days.ru» -ը փորձել է կապ հաստատել և հանդիպել Մարիա Իվանովնա Շումսկայի հետ: Նա հասցրել է ասել, որ իր և Շուկշինի միջև ամուսնալուծություն չի եղել և, որ ինքը մինչև վերջ մնում է նրա միակ օրինական կինը: Իսկ ինչպե՞ս է, որ այդպես է ստացվել, չէ՞ որ նրանք բաժանվել են դեռ շատ երիտասարդ հասակում և, հետո, Շուկշինը ունեցել է այլ ընտանիք, նույնիսկ, մի քանի ընտանիք:
Սակայն հեռախոսազրույցից հետո Մարիա Իվանովնա Շումսկայան Ալթայի երկրամասից հեռացել է անհայտ ուղղությամբ: Բայց հեռանալուց առաջ նա մի երկտող է թողել «7days.ru»-ի թղթակցի համար, որը պարզվում է փոքր մի հատված է նրա օրագրից. «Պահպանում եմ իմ կյանքի հիմնական փաստաթուղթը՝ ամուսնության վկայականը: Չգիտեմ, բայց ինչ-որ պատճառով չկամեցա բաժանվել, թեև հասկանում էի, համաձայնեմ՝ կտամ ազատություն: Ստեղծագործական կյանքով ապրող մարդու համար այն կարևոր է: Կարող եմ ասել միայն մի բան, Վասիլի Մակարովիչը ուներ միայն մեկ հայհոյանք՝ «սատանան տանի»»:
Շուկշինի զարմուհի Նադեժդա Յադիգինան նշել է, որ դա «Վասիլին է համարել, որ նրանից բաժանվել է: Իսկ Մարիան նրան ապահարզան չի տվել: Եվ ամուսնության վկայականը պահպանել է ինչպես հարստություն: Մեր մոտ ասում են, որ ցանկության դեպքում նա կարող է հայտարարել իր իրավունքները ստեղծագործական ժառանգության նկատմամբ: Չէ՞ որ իրականում պաշտոնական ամուսնալուծություն չի եղել»:
Թե որտեղ է հիմա գտնվում Մարիա Իվանովնան, անհայտ է: Համագյուղացիները ոչինչ չեն կարողանում բացատրել, նրանք էլ են զարմացած: