Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմ կնկարահանեն Եվրոպայի ամենախոշոր ավտոկոնցեռնի շուրջ առաջացած աղմուկի մասին

10.19.2015

Ամերիկյան « Paramount Pictures» կինոընկերությունը և հոլլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոյին պատկանող «Appian Way» ստուդիան ձեռք են բերել գերմանական «Volkswagen» ավտոկոնցեռնի շուրջ առաջացած աղմուկին անդրադարձած լրագրող Ջեկ Էվինգի գրքի էկրանավորման իրավունքը: Այդ մասին «The Hollywood Reporter»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Աշխատանքը գրքի վրա, որի պայմանական վերնագիրն է՝ «Չափազանց խոշոր է, որպեսզի սխալ լինի», դեռ շարունակվում է:

Դի Կապրիոն շրջակա միջավայրի պաշտպանության կողմնակից է: Նրա գլխավորած հիմնադրամը մեկ անգամ չի, որ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել աշխարհում բնապահպանական իրավիճակը կարգավորելուն ուղղված գործերին:

Հիշեցնենք, որ «Volkswagen» ավտոկոնցեռնի շուրջ աղմուկի առաջացման պատճառը նրա թողարկած մեքենաներում գազերի արտանետման տվյալները կեղծելն է: Դրան հաստատությունը հասել է մեքենայի մեջ տեղադրված հատուկ ծրագրային ապահովման միջոցով, որը հնարավորություն է տվել ստուգումների ժամանակ իրականությունը բազմակի անգամ նվազեցնող ցուցանիշներ արձանագրել մեքենաներից մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի չափաքանակներում:

Հոկտեմբերի 7-ին «Volkswagen» ավտոկոնցեռնի գլխավոր տնօրեն Մաթիաս Մյուլլերը հայտնել է, որ հավանաբար 2016 թ.-ի հունվարից իրենք ետ կկանչեն նման բոլոր մեքենաները: Նա նաև խոստացել է, որ մինչև տարեվերջ բոլոր մեքենաների այդ խախտումները կվերացվեն:

Սեպտեմբերի 23-ին «Volkswagen» ավտոկոնցեռնի վարչության նախագահ Մարթին Վինթերքորնը հրաժարական է տվել: Եվրոպայում ամենամեծ ավտոկոնցեռնի նոր գլխավոր տնօրեն է դարձել «Porsche»-ի ղեկավարը:

Սեպտեմբերի 21-ին «Volkswagen»-ը ԱՄՆ-ում դադարեցրել է դիզելային վառելիքով աշխատող իր թողարկած որոշ ավտոմեքենաների վաճառքը: Ամերիկյան իշխանությունները պարտադրել են որ գերմանական հսկան ետ կանչի իր թողարկած այդ և «Audi,» մակնիշի մոտ 500 հազար մեքենա:, որոնք այդ երկրում վաճառվել են 2009-2015թ թ. ընթացքում:
    Դիտվել է 281 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432>>հաջորդ