Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հռոմի պապի քարոզները ձևավորվել են նաև փոփ և ռոք երաժշտությամբ

11.06.2015


Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երաժշտական ձևավորմամբ քարոզների ձայնասկավառակը, որը կրում է «Wake up!» («Արթնացիր») խորագիրը, այսօր ներկայացվել է հանրությանը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ձայնասկավառակի թողարկման նախաձեռնողն է ավելի վաղ Հովհաննես Պողոս 2-րդ և Բենադիկտոս 16-րդ պապերի քարոզները երաժշտական ձևավորմամբ ձայնագրած Ջուլիո Ներոնին:

Ըստ Ներոնիի, այս մի ձայնագրությունը, սակայն, միանգամայն այլ բնույթի է: Նա նշել է, որ պապ Ֆրանցիսկոսի քարոզների ձայնագրության պարագայում «մենք ձգտել ենք արտացոլել Ֆրանցիսկոսի բնավորությունը»: Ըստ նրա, իրենց աշխատանքի արդյունքում ստացվել է միանգամայն էկլեկտիկ ձայնասկավառակ, որն ամփոփում է պանտիֆիկի առավել հայտնի 11 քարոզները: Ձայնապնակում հնչում է ոչ միայն եկեղեցական երգեցողություն, այլ նաև փոփ և ռոք երաժշտություն:
Ձայնասկավառակն սկսվում է «Բարի երեկո» արտահայտությամբ, որը Խորխե Մարիո Բերգալոն արտասանել էր Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելուց անմիջապես հետո:

Արժե հիշատակել, որ ձայնագրությանը մասնակցել է, անգամ, կանանց չինական երգչախումբը:

Ամսվա վերջին ձայնասկավառակը կսկսեն վաճառել նաև աշխարհի այլ երկրներում:

Ենթադրվում է, որ այն կունենա մեծ հաջողություն, եթե հաշվի առնվի պապ Ֆրանցիսկոսի համաշխարհային մեծ հեղինակությունը:

Նախատեսվում է, որ ձայնապնակի վաճառքից առաջացած շահույթի մի մասը կուղղվի փախստականների օգնության նպատակին:
    Դիտվել է 829 անգամ