Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հին կինոթատրոնների շենքերը կվերանորոգվեն և կվերածվեն մշակութային-ժամանցի կենտրոնների

11.10.2015


Մոսկվայի յուրաքանչյուր շրջանում կվերականգնվեն ռուսական կինոյի ցուցադրության կենտրոնները: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովի այդ նպատակով կվերանորոգվեն այդ շրջաններում գտնվող հին կինոթատրոնների շենքերը, որոնք կվերածվեն ժամանակակից մշակութային-ժամանցի կենտրոնների: «Երբ դրանք շատ լինեն, ռուսական կինոն առաջ մղելը կդառնա ավելի հեշտ»,- ավելացրել է Գերասիմովը և ընդգծել, որ այդ գործընթացը կարող է պահանջել «ոչ մեկ տարի»:

Մոսկվայի քաղաքային դումայի պաշտոնյան նաև նշել է, որ այսօր դեռ իրենց մոտ չկա ռուսական կինոյի իրական վարձույթ, իսկ ռուսական կինոյի ցուցադրության հարցերով առայժմ զբաղվում են «Մոսկովյան կինո» դաշնային պետական ունիտար ձեռնարկության 15 կինոթատրոնները:

Ըստ Գերասիմովի, Ռուսաստանում կինովարձույթով զբաղվում են մասնավոր ձեռնարկությունները, որոնք առաջնորդվում են դրամարկղային արդյունքների հիման վրա: Դրա մեջ նա վատ բան չի տեսնում, սակայն կարծում է, որ «պետք է պայմաններ ստեղծվեն նաև նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել մեր (ռուսական-խմբ) կինոն...»:
    Դիտվել է 305 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ