Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Պատերազմ և խաղաղությունը»՝ 2,15 րոպեում կամ չարձանագրված ռեկորդ

11.18.2015


1.5 հազար ուսանող Ռուսաստանի Տոմսկ քաղաքում երեքշաբթի օրը մասնակցել են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի զանգվածային ընթերցանությանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «flashsiberia.com»-ին:

Միջոցառման մասնակիցներն ասել են, որ վեպի տեքստը նախապես տպագրվել է 1,5 հազար էջի վրա և բաժանվել ուսանողներին՝ յուրաքանչյուրին մեկական էջ: Երբ մեկ մասնակիցն ավարտում էր իր էջի բարձրաձայն ընթերցումը, էջը բարձրացնում գլխավերևում: Այս եղանակով ամբողջ վեպը կարդացվել է ... երկու րոպե 15 վայրկյանի ընթացքում:

Այս յուրօրինակ ընթերցանության նախաձեռնողներն ափսոսանքով նշել են, որ իրադարձությունը չի արձանագրվել, իսկ եթե արձանագրվեր, ապա Տոմսկը կհամարվեր Լև Տոլստոյի հայտնի վեպն ամենակարճ ժամանակահատվածում կարդացած քաղաքը:

Ասենք, որ էջերից մեկը կարդացել է Տոմսկի տարածաշրջանի նահանգապետ Սերգեյ Ժվաչկինը:
    Դիտվել է 346 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179