Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայսերական թագը երկրի նախագահը դրեց կատակերգուի գլխին

12.03.2015


Անցած երեքշաբթի ռուսաստանցի հայտնի կատակերգու Գենադի Խազանովը նշեց իր ծննդյան 70 ամյակը: Այդ առթիվ նա արժանացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունելությանը:

Երկրի նախագահը Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ արտիստին տեղեկացրեց, որ ստորագրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի» շքանշանով Խազանովին պարգևատրելու մասին հրամանագիր: Բացի այդ նաև հոբելյարին նվիրեց 1910 թ.-ին հրատարակված խոհարարական գիրք՝ դրանով ակնարկելով Խազանովի մարմնավորած առաջին բեմական հերոսին՝ խոհարարական տեխնիկումի ուսանողին:

Խազանովն իր հերթին Վլադիմիր Պուտինին փորձեց նվիրել իր պատրաստած նվերը՝ ռուսական կայսերական թագի կրկնօրինակը:

- Եթե Դուք բերեիք ինչ-որ մի համեստ բան, ես այն կպահեի իմ համար, իսկ սա ստիպված եմ հանձնել Կրմլ,- մի հայացք նետելով իր կողմ պարզված նվերին՝ ասաց նախագահը:

Խազանովը առաջարկեց միապետության խորհրդանիշը թողնել երկրի ղեկավարի աշխատասենյակում: Սակայն Պուտինն այդ գաղափարը չընդունեց և արտիստին դիմեց այսպիսի խոսքերով. «Քանի որ հոբելյարը ոչ թե ես եմ, այլ՝ Դուք, ապա սա Ձեզ շատ ավելի հարմար կլինի»:

Դրանից հետո նա թագը դրեց կատակերգուի գլխին:

- Գեղեցիկ է,- նայելով թագակիր Խազանովին հիացավ Պուտինը:
- Ոչ, ոչ: Իմ համար սա ծանր գլխարկ է,- պատասխանեց Խազանովը:

Կրեմլյան ընդունելության այս դրվագը համացանցում առաջացրել է մեկնաբանությունների մի իսկական հեղեղ:

Օգտատերեորից ոմանք արտիստի նվերը մեկնաբանում են որպես կատակ, մյուսներն, ընդհակառակը դրա մեջ տեսնում են լուրջ ակնարկ, ոմանց կարծիքով էլ այս ամենի բեմադրությունը մշակվել է շատ ավելի վաղ... Իսկ ոմանք էլ կարծում են, որ իր այս քայլով 70 ամյակը բոլորած Խազանովը, պարզապես, խայտառակեց ինքն իրեն:
    Դիտվել է 326 անգամ
    <
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170