Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքից հեռացել է նշանավոր դերասան Ալան Ռիկմանը

01.14.2016


Կյանքի 70-րդ տարում չարորակ ուռուցքից մահացել է բրիտանացի դերասան Ալան Ռիկմանը:

Ռիկմանը դերասանական կարիերան սկսել է 26 տարեկանից, երբ արվեստի ոլորտի մի քանի մասնագիտական կրթությունից հետո ընդունվեց Դրամատիկական արվեստների արքայական ակադեմիա:

Նա իր գործունեությունն սկսել է թատերական բեմահարթակից, իսկ հանրաճանաչ դարձել 1988 թ.-ին, երբ Ուիլ Վիլիսի հետ հանդես եկավ «Պինդ ընկույզ» ֆիլմում՝ Հանս Գրուբերի դերում:

Նրա նշանակալից դերերից են նաև շերիֆը «Ռոբին Հուդ. Գողերի արքայազն» (1992թ.) ֆիլմում, որը նրան բերեց բրիտանական կինոակադեմիայի բարձրագույն մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն կերպարի համար: Բացի այդ նա հաջողությամբ հանդես է եկել «Ռասպուտին» հեռուստաֆիլմում (1996թ., արժանացել է «Ոսկե գլոբուսի»), «Բանականություն և զգացմունքներ»(1995թ.), «Օծանելիք պատրաստողը: Մի սպանության պատմություն» (2006թ.) և այլ ֆիլմերում:

1997թ.-ին Ալան Ռիկմանը իր ուժերը փորձել է նաև ռոժիսուրայի ասպարեզում: Նա բեմադրել է մի ներկայացում, ապա՝ նկարահանել «Ձմեռային հյուրը» ֆիլմը (1997թ.), որը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկու մրցանակի:
    Դիտվել է 323 անգամ
    <
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189