Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկար»-ների հանձնման արարողությունը սպառնացել են տապալել

01.19.2016


Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան զգալիորեն փոփոխություններ կկրի վերջերս մրցանակաբաշխության կազմակերպման շուրջ ծագած աղմուկից հետո: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Իսկ աղմուկի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ դերասանների համար 2016 թ.-ին նախատեսված «Օսկար»-ի 20 թեկնածուների մեջ չկա ոչ մի աֆրոամերիկացի: Այս փաստի հետ կապված համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան կինոակադեմիայի նախագ Շերիլ Բուն Այզեքսը:

«Եկել է մեծ փոփոխությունների ժամանակը: Ակադեմիան կնախաձեռնի արմատական քայլեր իր անդամների կազմի մեջ փոփոխություններ կատարելու համար»,- ասել է Այզեքսը:

Նա նշել է, որ առաջիկա օրերին իրենք գնահատական կտան ակադեմիայի անդամ դառնալու համակարգին, այն նկատառմամբ, որ այնտեղ ներմուծեն կազմի անհրաժեշտ բազմազանություն 2016 թ.-ի և հաջորդ տարիների համար:

«Օսկար»-ների հանձնման արարողությունը սպառնացել են տապալել ամերիկյան շոու բիզնեսի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են պրոդյուսերներ Սփայք Լին և դերասանուհի Ջադա Փինքեթ-Սմիթը:

Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը պետք է կայանա փետրվարի 28-ին՝ Լոս-Անջելոսի «Դոլբի» թատրոնի դահլիճում և կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում:
    Դիտվել է 359 անգամ