Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պլասիդո Դոմինգոյին շնորհավորել է Վլադիմիր Պուտինը

01.21.2016


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իսպանացի հանրահռչակ օպերային երգիչ Խոսե Պլասիդո Դոմինգո Էմբիլին՝ 75-ամյա հոբելյանը լրանալու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Ձեզ գիտեն որպես արդիականության նշանավոր երաժշտի, իրական Վարպետի և արարչի, ինչպես անկեղծ, զարմանալի հմայիչ, հաղորդակցման մեջ անկեղծ մարդու: Իր ուժով ու գեղեցկությամբ յուրահատուկ Ձեր ձայնը, վառ դերասանական խառնվածքը նվաճել են մոլորակի լավագույն բեմերը, Ձեզ բերել իրավամբ համաշխարհային փառք: Կարևոր է, որ Դուք չեք բավարարվում ձեռք բերածով, շռայլորեն բաժանում եք Ձեր անգնահատելի փորձը և կիսում մասնագիտական վարպետության գաղտնիքները սկսնակ կատարողների հետ, մեծ ուշադրություն դարձնում երիտասարդ տաղանդների աջակցության խնդիրներին»,- նշել է ՌԴ- նախագահը իր շնորհավորական ուղերձում:

Պուտինը Պլասիդո Դոմինգոյին ցանկացել է առողջություն, անսպառ ներշնչանք, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

Հիշեցնենք, որ մեծանուն երգիչը 2010 թվականին «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջաակներում հյուրընկալվել է Հայաստանում և ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների կողմից պաշտոնական ընդունելություններից բացի հանդիպել նաև հայ ժամանակակից դասական երաժշտական աշխարհի ներկայացուցիչների հետ, հանդես եկել համերգային ելույթներով: Այդ այցելության համատեքստում հիշարժան է նաև Դոմինգոյի վերջին ելույթը «Ունիսոն» հասարակական կազմակերպության «Փարոս» հաշմանդամների կամերային երգչախմբի հետ, որը, ըստ մեծանուն երգչի, իր տեսակի մեջ միակն է աշխարհում:
    Դիտվել է 697 անգամ