Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջարկություն կա քնել Վան Գոգի մահճակալին

02.11.2016

Արվեստի սիրահարները Չիկագոյում կարող են մեկ գիշերը 10 դոլարով քնել այնպիսի հարդարանք ունեցող սենյակում, ինչպիսին իր տրամադրության տակ ունեցել է հոլանդացի մեծ նկարիչ Վան Գոգը, երբ աշխատում էր Պրովանսում իր ստեղծագործական կյանքի ամենանշանակալից ժամանակաշրջանում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «The Washington Post»-ին:

«Վան Գոգի» սենյակը գտնվում է Չիկագոյի Ռիվեր Նորթ շրջանի շենքերից մեկում: Այնտեղ գիշերն անցկացնելու առաջարկությունն այս գաղափարի հեղինակներն այնպես են ձևակերպել, որ կարծես դրա հեղինակը հենց ինքը՝ հանճարեղ նկարիչն է:

Վան Գոգի ննջարանի վերկանգնված տարբերակի իմաստն այն է, որ դա կարող է նպաստել նկարչի անունով գործող թանգարանի այցելությունների ավելացմանը: Այս սենյակը կգործի մինչև մայիսի 10-ը:

Գաղափարի իրականացման համար մտաղացման հեղինակներից պահանջվել է 4 շաբաթ: Սենյակի դասավորությունը առավելագույնս նմանեցվել է նկարչի «Ննջարան Առլում» վերնագիրը կրող աշխատանքների շարքին: Միակ տարբերությունն այն է, որ մեկ տեղանոց մահճակալը փոխարինվել է ավելի լայնով:

Հյուրանոցային այս համրում կա նաև հյուրասենյակ և խոհանոց: Դրանք ունեն ժամանակակից հարդարանք, սակայն բավական է բացել ննջարանի դուռը և կհայտնվես ուղղակի պոստիմպրեսիոնիզմի հանճարի նկարի մեջ: Ասենք, որ սենյակը վարձողները կստանան նաև «Վան Գոգի ննջարանները» ցուցահանդեսի տոմսեր, որը բացվել է նրա անվան թանգարանում՝ երկուշաբթի օրը:

Ի դեպ, նկարչի անունը կրող թանգարանի մամլո խոսնակն ասել է, որ փետրվարի համար սենյակը վարձելու բոլոր օրերն արդեն վճարված են:
    Դիտվել է 683 անգամ