Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բուժման կուրս անցնելուց հետո երգիչը վերադարձել է բեմ

02.18.2016

Ռուսաստանցի հայտնի երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում ախտորոշել են գլխուղի չարորակ ուռուցք, բուժման կուրս անցնելուց հետո վերադարձել է ակտիվ գործուեության և չորեքշաբթի մեծ հաջողությամբ մենահամերգով հանդես է եկել Նյու-Յորքի Կարնեգի հոլլ համերգասրահում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Դահլիճը երգիչին դիմավորել է հոտնկայս ծափահարություններով: Իսկ համերգն ավարտվել է «բրավո»-ներով, ծափերով ու ողջույնի սուլոցներով:

Խվորոստովսկու համերգի ծրագիրը կազմված է եղել Գլինկայի, Ռիմսկի-Կորսակովի, Չայկովսկու, Շտրաուսի ստեղծագործություններից:

Դիմելով դահլիճին երգիչն իր երախտագիտությունն է հայտնել «բարի մտքերի և դրական զգացմունքների համար» և ընդգծել, որ ինքն այդ ամենը զգում է: Անդրադառնալով իր ինքնազգացողությանը, Խվորոստովսկին նշել է, որ իրեն զգում է «համեմատաբար ավելի լավ» և սպասում է հանդիսատեսի հետ նոր հանդիպման:
    Դիտվել է 306 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178