Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեռլինալե-2016-ը, որպես «մաքուր արվեստ» դժվար է համարել ուժեղ

02.22.2016


Նախորդ շաբաթավերջին Բեռլինում ավարտվեց 66-րդ Բեռլինալեն: Փառատոնի գլխավոր ցուցադրությունները կայացան «Բեռլինալե պալաս» թատրոնում, ինչպես նաև քաղաքի հասարակական վայրերում:

Փետրվարի 11-21-ին կայացած միջոցառման ընթացքում ցուցադրված 2500 սեանսերի 95 տոկոսը ներկայացվել են թվային սարքավորումներով, իսկ ժապավենով ցուցադրվել են միայն արխիվային ֆիլմերը:

Ինչպես և սպասվում էր Բեռլինալե-2016-ի գլխավոր մրցույթն ավարտվեց Ջանֆրանկո Ռոզիի «Ծովը կրակի մեջ» վավերագրական կինոնկարով: Այս ֆիլմն անդրադառնում է փախստականների այն ալիքի մասին, որն արդեն երկար տարիներ գալիս է իտալական փոքրիկ Լամպեդուզա կղզուց:

Մերիլ Սթրիփի գլխավորած ժյուրիի Գլխավոր մրցանակը շնորհվեց «Մահ Սարաևոյում» ֆիլմին (ռեժ. Դենիս Տանովիչ):
Արծաթե արջը լավագույն ռեժիսուրայի համար շնորհվեց ֆրանսիացի Միա Հանսեն-Լավին՝ «Ապագա» ֆիլմի համար:
Լավագույն սցենար ճանաչվեց լեհ հեղինակ Տոմաշ Վասիլևսկու հեղինակած «Սիրո միացյալ նահանգներ»-ը:

Լավագույն դերասան հռչակվեց Մաջիբ Մասթուրան՝ Թունիսի հասարակության մեջ կատարվող փոփոխություններին անդրադարձող «Հեդի» ֆիլմում խաղացած գլխավոր դերակատարման համար: Իր մրցանակը դերասանը նվիրեց «թունիսցի մեծ ժողովրդին, որը դուրս է եկել հեղափոխության և ազատության ճանապարհ»:

Լավագույն դերասանուհի հռչակվեց Թրինե Դուրհոլմը՝ դանիական «Կոլեկտիվ» ֆիլմում խաղացած դերի համար:
Լավագույն դեբյուդի համար պարգևը տրվեց «Հեդի» ֆիլմի թունիսցի ռեժիսոր Բեն Աթիան:

Ըստ մասնագետների գնահատականների, Բեռլինալե-2016-ը, որպես «մաքուր արվեստ» դժվար է համարել ուժեղ:

Հեղինակային փորձերը, դատելով այս փառատոնից, շնչահեղձ են լինում և փոխարինվում են հրատապի ոչ թե կինոգիտության, այլ ուղղակի իմաստով, հասարակական բովանդակությամբ: Այդ առումով դժգոհողնրի զգալի զանգված էր ձևավորվել: Իսկ հակառակ կողմի համար էլ, ընդհակառակը, այս միջազգային փառատոնը հետաքրքիր էր և տարբերվում էր նախորդներից հենց դրանով և թեմատիկ հրատապությունը բոլորովին էլ հակադրության մեջ չէր բարձր գեղարվեստական որակներին:
    Դիտվել է 370 անգամ