Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկար-2016»-ը գտավ իր 24 հասցեատերերին

02.29.2016

Փետրվարի 28- Երևանի ժամանակով 5:36-ին ԱՄՆ-ի Լոս-Անջելոս քաղաքի «Դոլբի» կինոթատրոնում մեկնարկեց համաշխարհային կինոյի, թերևս, ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ Ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այն հեռարձակվում էր ABC հեռուստատեսությամբ: Արարողությունը վարում էր կատակերգակ Քրիս.Ռոքը, ով իր ելույթն սկսեց , մենախոսությամբ այն թեմայի շուրջ թե ինչու այս տարի ռասսայական փոքրամասնության ներկայացուցիչների բացակայությունը մրցանակի թեկնացուների ցուցակում առաջացրել էր մեծաքանակ բողոքներ:

Նրա կարծիքով մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում «Սպիտակ Օսկարներ»-ի նման պատմությունը եղել է 70-ից ավելի անգամ: «Ինչու չէին այն ժամանակ բողոքում»,- հարցրել է Ռոքը և պատասխանել. « Այն պատճառով, որ այն ժամանակ մենք ունեինք բողոքելու համար շատ այլ բաներ»:
«Օսկար» շնորհվում է ամեն տարի՝ 24 անվանակարգերում, որոնք այս տարի համապատասխան անվանակարգերով բաժանվեցին հետևյալ կերպ.

- «Լավագույն յուրահատուկ սցենար», կինոնկարը՝ «Ուշադրության կենտրոնում», հեղ. Ջորջ Սինգեր և Թոմ Մաքքարթի,
- «Լավագույն հարմարեցված սցենար«,կինոնկարը՝ «Խաղ նվազեցման համար»,
- «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի», կինոնկարը՝ «Աղջիկը Դանիայից», դերասանուհի՝ Ալիսիա Վիկանդեր,
- «Լավագույն հագուստների դիզայն», կինոնկարը՝ «Խելագար Մաքսը: Կատաղության ճանապարհ», հեղինակ՝ Ջանի Բիվան,
- «Լավագույն բեմադրող նկարիչ», կինոնկարը՝ «Խելագար Մաքսը: Կատաղության ճանապարհ»,
- «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում», կինոնկարը՝ «Խելագար Մաքսը: Կատաղության ճանապարհ»,
- «Լավագույն օպերատորական աշխատանք» կինոնկարը՝ «Վերապրածը», օպ. Էմանուել Լյուբեցկի,
- «Լավագույն մոնտաժ», կինոնկարը՝ «Խելագար Մաքսը: Կատաղության ճանապարհ», մոնտաժը՝ Մարգարեթ Սիկսել,
- «Լավագույն ձայնի մոնտաժ», կինոնկարը՝ «Խելագար Մաքսը: Կատաղության ճանապարհ»
- «Լավագույն ձայնային ռեժիսուրա», կինոնկարը՝ «Խելագար Մաքսը: Կատաղության ճանապարհ»,
- «Լավագույն տեսողական էֆեկտներ», կինոնկարը՝ «Մեքենայի միջից»,
- «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ», կինոնկարը՝ «Արջային պատմություններ», հեղինակներ՝ Գաբրիելա Օսորիո և Պատո Էսկալա,
- «Լավագույն անիմացիոն ֆիլմ». Կինոնկարը՝ «Գլուխկոտրուկ,
- «Լավագույն երկրորդ պլանի դերասան», կինոնկարը՝ «Լրտեսական կամուրջ», դերասան՝ Մարք Ռայնլէնս,
- «Լավագույն վավերագրական ֆիլմ», Կինոնկարը՝ «Էմի»
- «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմը «Օսկար»-ի վարկածով», կինոնկարը՝ Աղջիկը գետի մեջ: Ներման պատմություն», ռեժ.՝ Լուի Սի Քեյ,
- «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» , կինոնկարը՝ Սաուլի որդին»,
- «Լավագույն կոմպոզիտոր», կինոնկարը՝ «Զզվելի ութնյակ», կոպոզիտոր՝ Էննիո Մարիկոնե,
- «Լավագույն երգ», կինոնկարը՝ «007: Սպեկտր», երգի վերնագիրը՝ «Writing՝s On The Wall»,

Հիմնական անվանակարգեր

- «Լավագույն ռեժիսոր», կինոնկարը՝ «Վերապրածը», ռեժ.՝ Ալեխանդրո Ինյարիտու (Սա նրա 4-րդ «Օսկար»-ն է)
- «Լավագույն դերասանուհի», կինոնկարը՝ «Սենյակ», ռեժ.՝ Բրիա Լարսոն,
- «Լավագույն դերասան», կինոնկարը՝ «Վերապրածը», դերասան՝ Լեոնարդո դի Կապրիո,
- «Լավագույն ֆիլմ», կինոնկարը՝ «Ուշադրության կենտրոնում»

«Օսկար-2016»-ը առավել շատ՝ 6 անվանակարգերում, բաժին հասավ «Խելագար Մաքսը: Կատաղության ճանապարհ» ֆիլմին:
    Դիտվել է 309 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432>>հաջորդ