Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հուշարձան` հարկային տեսուչին

03.01.2016


«Ռուսաստանի գավառի մայրաքաղաք» Ուրյուպինսկում ամռանը կտեղադրվի հուշարձան՝ նվիրված հարկային տեսուչին: Երկրում իր նմանը չունեցող քանդակը, նախագծի հեղինակների կարծիքով, պետք է բարձրացնի հարկային տեսուչների հեղինակությունը և քաղաքի զբոսաշրջային գրավչությունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

«Հարկային տեսուչը պարզապես պետական մեքենայի մի պտուտակ չի, որը եկամուտներ է հավաքում և այդ փողերը ծախսվում են բնակչության կարիքների համար: Մեր քաղաքը հայտնի է հիմնականում անեկդոտներով: Այդ իսկ պատճառով այսպիսի հումորային արձանը միայն կլրացնի Ուրյուպինսկի բնութագիրը: Շատ տարբերակներ ենք քննարկել համացանցում: Ռուսաստանում հարկային տեսուչին նվիրված այլ հուշարձան առայժմ չկա»,- ասել է Ուրյուպինսկի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի պետ Վյաչեսլավ Տիմոֆեևը:

Նրա ասելով, իրենք հարկային տեսուչներին են ընտրել հուշարձանի հերոսի դերում նաև այն պատճառով, որ քանդակը նախապես նախատեսված է եղել տեղադրել հենց հարկային տեսչության շենքի դիմաց:

Ավելացնենք, որ արձանը պետք է ձուլվի թուջից (չուգունից), ունենալու է 1 մետր 70 սանտիմետր բարձրություն և տեղադրվելու է Լենինի պողոտայում, որը քաղաքի կենտրոնական փողոցն է:
    Դիտվել է 301 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169