Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բուքերյան մրցանակը հեղինակն ու թարգմանիչը հավասարաչափ կկիսեն

03.11.2016


Այս տարվա Բուքերյան գրական մրցանակի թկնածուների երկար ցուցակում ընդգրկվել է 13 գրողների անուն: Այդ մասին տեղեկացնում է «interfax»-ը:

Տարվա ընթացքում ստեղծված համաշխարհային գրականության լավագույն գեղարվեստական ստեղծագործությունների ցանկում, որը Բրիտանիայում անցկացվող մրցանակաշխության պատմության մեջ ամենաերկարն է, ընդգրկվել են Անգոլան, Իտալիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Ինդոնեզիան, Չինաստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ավստրիան, Բրազիլիան, Ճապոնիան, ֆինլանդիան և Թուրքիան ներկայացնող գրողների գործեր: Դրանք ընտրվել են 155 ստեղծագործություններից: Ասենք, որ Թուրքիայից ընտրվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի «Իմ տարօրինակ մտքերը» վեպը, որտեղ երկու ընտանիքների կյանքի նկարագրությամբ նա անդրադառնում է ժամանակակից Թուրքիայի պատմությանը: Հեղինակն իր գործում անդրադառնուիմ է քրդական հիմնախնդրին, սոցիալական կյանքին, երկրի ներկա նախագահի ղեկավարած քաղաքական ուժի կոռումպացվածությանը, խոսքի ազատության բացակայությանը:

Ապրիլի 14-ին Բուքերյան մրցույթի կազմակերպիչները կհրապարակեն մրցանակի թեկնածուների կարճ ցուցակը, որտեղ ընդգրկված կլինեն 6 գրողների անուններ: Նրանք և նրանց ստեղծագործությունների թարգմանիչները կպարգևատրվեն 1000-ական ֆունթ ստեռլինգով:

Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 16-ին, ում էլ կտրվի գլխավոր մրցանակը՝ 50 հազար ֆունթ սթերլինգը, որը գրքի հեղինակը հավասարաչափ կկիսի իր թարգմանչի հետ:

Միջազգային Բուքերյան մրցանակը Մեծ Բրիտանիայում տրվում է 2005 թ.-ից: Նախկինում այն անցկացվում էր 2 տարին մեկ անգամ՝ թարգմանաբար կամ անգլերեն գրված գործերի միջև: Այս տարի մրցույթի անցկացման պայմանները զգալի փոփոխության են ենթարկվել: Մրցանակաբաշխությունը դարձել է ամենամյա, իսկ մրցանակը տրվում է միայն անգլերեն լեզվով թարգմանաբար ներկայացված ստեղծագործություններին:
    Դիտվել է 312 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392