Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանը հրաժեշտ տվեց կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանին

03.16.2016

Այսօր երկրպագուները հրաժեշտ տվեցին կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանին:

Նա հայ արվեստագետներից, թերևս, առաջինն էր, ով կինոյի հանրամատչելի եղանակներով ներկայացրեց Գրիգոր Նարեկացու հանճարի լուսապսակը՝ «Մատյան ողբերգության» պոեմը: Եվ եթե նախկինում այդ անմահ ստեղծագործությունը նախ և առաջ Աստծոն ուղղված իմաստության առեղծվածներով առլեցուն սրբազան գիրք էր ու ծիսական արժեք և միայն քչերի համար՝ 10-րդ դարում կրկին հառնած հայ գրականության վերածննդի խորհրդանիշ, ապա այդուհետ դարձավ Սոս Սարգսյան հզոր երևույթի ձայնով մատուցվող հասանելի ու ըմբռնելի տեսաձայնագրություն, այս անգամ արդեն, հասցեագրված յուրաքանչյուրին, ով հասկանում է հայերեն խոսքը՝ անկախ տարիքից, կրթական մակարդակից, խավային պատկանելությունից:

Հովիկ Հախվերդյանը ծնվել է 1936 թ.-ի մայիսի 13-ին, Երևանում:

Թեև ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը, սակայն ուսանողական նստարանին հրաժեշտ տալուն պես անցել է աշխատանքի կինոյի, ապա՝ հեռուստատեսության ոլորտներում՝ սկզբում որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ ռեժիսոր:

Առաջին ֆիլմը նկարահանել է 1969 թ.-ին: Այն նվիրված էր հայ թատրոնի մեծ երախտավոր Վարդան Աճեմյանին: Ապա դրան հաջորդել են այլ վավերագրական ու հեռուստատեսային վավերագրական կինոժապավեններ՝ «Կեսդարյա տարեգրություն» (1970թ.), «Վասպուրական (1973 թ.), «Արագած» (1974 թ.), «Բյուրեղապակի» (1974 թ.) և այլն: Նա նկարահանել է նաև «Ճանապարհին» (1975 թ.) և «Սերոբի ծառը» (1978 թ.) գեղարվեստական ֆիլմերը:

Հովիկ Հախվերդյանը ՀՀ պետական մրցանակի դափնեկիր էր (1978 թ.), Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ:
    Դիտվել է 277 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180