Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ո՞րն է Հայաստանի ազգային հարստությունը

05.11.2016

Այսօր, ոչ պատշաճ զինվածության պատճառով, զինվորների կյանքի գնով է կանխվում թշնամու առաջխաղացման փորձը: Ժամանակակից զենքով ու զինամթերքով բանակը համալրելու հարցերը փորձ է արվում լուծել ժողովրդի հանգանակած գումարներով, իսկ պատերազմում կուլմինացիայի պահին, Ռուսաստանի ճնշմամբ, հաղթական առաջընթացը պարբերաբար դադարեցվում է:

Հայերի այս ակամա «մարտավարությունը» սկսվել ու շարունակվում է՝ սկսած 1988 թ.-ից և, թերևս, երկար կշարունակվի, գուցե նաև՝ անվերջ, որովհետև ցանկացած պայքար ավարտելու համար անհրաժեշտ է իրագործել 2 պայմաններից գոնե մեկը.

1. կամ՝ հասնել հակառակորդի նկատմամբ լիակատար հաղթանակի և նրա կապիտուլացիային,
2. կամ՝ ձեռք բերել ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական գերազանցություն:

Սակայն Հայաստանի համար այդ երկու անհրաժեշտ պայմանները իրականության չեն վերածվում: Դեռ չեն վերածվում: Իսկ որպեսզի վերածվեն, ինչպես ցանկացած մի այլ նպատակ, այս դեպքում էլ պետք է ունենալ համազգային ծրագիր և համաձայն այդ ծրագրի կատարել գործնական քայլեր, որոնց արդյունքում.

1. հայկական կողմը շատ ավելի լավ զինված ադրբեջանական ուժերին պետք է հակադրվի ոչ թե սեփական զինվորների բարոյակամային և մի շարք այլ ոչ նյութական որակներով, այլ նվազագույնը, գոնե, համարժեք զինվածությամբ,
2. Հայաստանը պետք է ձեռք բերի ադրբեջանական հիմնական ռազմավարական ռեսուրսին՝ նավթ/գազին առնվազն համարժեք սեփական ռազմավարական գործոնը:

Համարժեքության այս 2 պայմաններից 1-ը Հայաստանը միշտ փորձել և այսօր էլ փորձում է ձևավորել «ռազմավարական դաշնակցի» հետ հարաբերությունների համատեքստում՝ լինելով նրա տրամադրություններից առկախ, աղքատ բարեկամի կարգավիճակում:

Իսկ 2-րդը պայմանի իրագործման պատմությունը ծագել է Հայաստանի անկախացման հետ գրեթե միաժամանակ և ներառում է երկրի բոլոր երեք նախագահների ղեկավարման շրջանները:

Մեկը մյուսին հաջորդող կառավարման այդ շրջաններում փորձ արվեց մի դեպքում՝ Հայկական ռազմավարական ռեսուրսի հիմնախնդիրը լուծել, երկրի տարածքում նավթի հանք գտնելով: Մյուս դեպքում՝ առաջ քաշվեց ՍՊԻԴ բուժող «Արմենիկում» դեղը: Իսկ այդ ընթացքում երկիրը համառ ու անկոտրում բթամտության մակարդակում,ինչպես և այսօր, թալանվում էր, թեև ռազմավարական ռեսուրսի որոնման տիրույթն, անշուշտ, չէր մոռացվում, բայց տրանսֆորմացվում էր, հերթական փուլում վերածվելով Հայաստանը սիլիկոնային հովիտի վերածելու գաղափարի: Սակայն մինչև սիլիկոնային հովիտ հասնելը պայթեց ուխտադրուժ ապրիլյան պատերազմը և ծնվեց նոր առասպելը՝ Հայաստանն ունի ատոմային սեփական ռումբ:

Իսկ իրականում Հայաստանը, պարզապես, նավթ/գազին համարժեք ռազմավարական ռեսուրս չունի: Եվ տեսանելի տարածքային ու ժամանակային կտրվածքում այդ ռեսուրսը դեռ կարելի է տեղավորել, թերևս միայն ազգային հարստության տիրույթում: Պարզապես պետք է կարողանալ տեսակավորել, որոշակիացնել ազգային հարստություն հասկացությունը և տեսնել, թե ի՞նչն է դրա մեջ մտնում՝ միայն համազգային դրամահավա՞քը, տարեկան բյուջե՞ն, թե՞ նաև այս 42 հազար քառ. մետրի վրա աստծո կողմից սփռված ու ընդերքին պահ տրված բնական հարստությունը և, անշուշտ, երկիրը թալանելու արդյունքում մի քանի տասնյակ մարդու ձեռքերում կենտրոնացված հարստությունը:


Հեղինակ՝ «ԹԱԳԼՈՒՐ»
    Դիտվել է 745 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ