Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարծում են դի Կապրիոյի դատարանում երևալը օգտագործվում է գործի ելքի վրա ազդելու նպատակով

06.17.2016

Հոլլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոն վկայի ցուցմունքներ կտա «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի հերոսներից մեկի՝ Էնդրյու Գրինի հավանական նախատիպի գործի շրջանակներում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ria.ru»-ին:

Էնդրյու Գրինը, ով «Stratton Oakmont» ընկերության նախկին աշխատակիցն է, ում մասին պատվում է ֆիլմում, կարծում է, որ ինքը հանդիսանում է Փի Ջեյ Բիրնի մարմնավորած հերոսի՝ Նիքի «Ռուգարթ» Քասքոֆֆի նախատիպը: Գրինը այն կարծիքին է, որ ֆիլմի հեղինակները իր «Վիգվամ» մականունը փոխել են «Ռուգարթ»-ով, բացի այդ իրեն ներկայացրել են աղավաղված լույսի ներքո և փչացրել են իր վարկանիշը:

Դրա հետ կապվցած, նա Paramount Pictures, Red Granite Pictures, Sikelia ընկերության դեմ 2014 թ.-ին հայց է ներկայացրել դատարան և պահանջել է իրեն հասցված վնասի փոխհատուցում՝ 15 մլն դոլարի չափով: Հայցը մերժվել է, սակայն դատավորը Գրինին թույլատրել է փոխել հայցը, որտեղ այժմ հայցվորը պնդում է, որ ֆիլմը ստեղծողները իրեն զրպարտել են:

Հունիսի 16-ին դատարանը վճիռ է կայացրել, որ Լեոնարդո դի Կապրիոն, ով ֆիլմում խաղացել է Ջորդան Բելֆորդի դերը, պարտավոր է ներկայանալ դատարան և վկայի ցուցմունքներ տալ: Պաշտպանի կողմը պնդում է, որ դերասանի դատարանում երևալը օգտագործվում է գործի ելքի վրա ազդելու նպատակով, հաշվի առնելով, որ դի Կապրիոն չի գրել սցենարը և նույնիսկ չի խաղաղացել Քասքոֆֆին:

Օրերս հայտնի է դարձել, որ Նյու-Յորքում մահացել է նախկին բորսային միջնորդ Դան Ջիաքեթթոն, ում բնավորության բազմաթիվ գծեր դրվել են դի Կապրիոյի խաղացած Ջորդան Բելֆորդի կերպարում:
    Դիտվել է 480 անգամ