Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հյուրերին դիմավորել են ոչ թե նախագահն ու իր կինը, այլ դեպարտամենտի պատասխանատուն

06.24.2016

Նախօրեին՝ հունիսի 23-ի երեկոյան Մոսկվայում մեկնարկած 38-րդ ավանդական միջազգային փառատոնի պատվավոր հյուրերին սովորույթին հակառակ դիմավորել է ոչ թե կինոփառատոնի նախագահ Նիկտա Միխալկովն՝ իր կնոջ հետ, այլ Ռուսաստանի մշակույթի նախարարության կինոյի դեպարտամենտի պատասխանատուն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Բուժման պլանային կուրսերի մեկնած հայտնի կինոգործիչը այս նշանակալից միջոցառման մասնակիցներին կմիանա փոքր ինչ ուշացած: Այդ մասին «Ռոսսիա» կինոթատրոնում հավաքվածներին տեղեկացրել է կինոփառատոնի բացման հանդիսավար Աննա Չիպովսկայան:

Բացման արարողության ժամանակ, «Համաշխարհային կինոյում ունեցած նշանակալից ավանդի համար» փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է ռուսաստանցի կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովին:

Սերգեյ Սոլովյովը Վենետիկի և Բեռլինի միջազգային փառատոների մրցանակակիր է: Նրա նկարահանած ֆիլմերից առավել հայտնիներն են «Կայարանի հսկիչը», «Մանկությունից 100 օր հետո», «Ուրիշի ճերմակը և բծավորը» կինոնկարները:

Ավելացնենք, որ կինոփառատոնի գլխավոր մրցանակին հավակնում են 12 կինոնկար:
    Դիտվել է 504 անգամ