Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վխճանվել է ԽՍՀՄ-ում սիրված Յանկովսկիների դերասանական ընտանիքի վերջին ներկայացուցիչը

06.27.2016


Մինսկում, 86 տարեկան հասակում մահացել է Խորհրդային Միությունում սիրված Յանկովսկիների դերասանական ընտանիքի վերջին ներկայացուցիչը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոստիսլավ Յանկովսկին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ռոստիսլավ Յանկովսկին գրեթե իր ողջ գիտակցական կյանքում աշխատել է միևնույն բեմական տարածքում՝ Մինսկի Մաքսիմ Գորկու անվան Ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնում: «Մեծ դերասանը միշտ կապրի իր կողմից փայլուն մարմնավորած դերերի մեջ, իսկ բարի և անկեղծ, բաց և լուսավոր, յուրահատուկ, առնացի մարդը ընդմիշտ կմնա հարազատների և բարեկամների սրտերում, այն միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ, ում համար նա եղել է ու կմնա որպես պաշտամունք»,- նշել են թատրոնում:

Թատրոնից բացի Ռոստիսլավ Յանկովսկին հանդես է եկել նաև կինոյում: Այս ոլորտում նա կերպարներ է կերտել նախկին խորհրդային երկրների տարածքում հայտնի «Ծառայում էին երկու եղբայր», «Դաշույն», «Ճակատամարտ Մոսկվայի համար», «Հեքիաթ աստղային տղայի մասին» և այլ ֆիլմերում:

Ավելացնենք, որ Ռոստիսլավ Յանկովսկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Յանկովսկու ավագ եղբայրն էր:
    Դիտվել է 733 անգամ