Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայոց ցեղասպանությանն անդրադարձած հոլլիվուդյան ֆիլմի պրեմիերան կկայանա Թորոնթոյում

08.18.2016


Հայոց Մեծ եղեռնին նվիրված «Խոստում» ֆիլմը, որը նկարահանվել է հոլլիվուդյան առաջին մեծության աստղերի մասնակցությամբ առաջին անգամ կցուցադրվի Կանադայի Թորոնթո քաղաքում կայանալիք կինոյի միջազգային փառատոնի շրջանակներում՝ Սեպտեմբերի 11-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «asbarez.com»-ին:

Ֆիլմը ըստ Ռոբին Սվայքորդի սցենարի, բեմադրել է Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը, գլխավոր դերերում հանդես են եկել Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, Օսքար Այզեքը, ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն և այլք:

Կինոնկարի ֆինանսավորումը կատարել 13 ամիս առաջ կյանքից հեռացած, մեծահարուստ բարերար Քրք Քրքորյանը:
Ֆիլմի սյուժեն կառուցված է սիրային եռանկյունու շուրջ: Գործողությունները տեղի են ունենում Օսմանյան Թուրքիայում՝ հայոց ցեղասպանության տարիներին:

Ավելացնենք, որ կինոնկարը, որը համաշխարհային վարձույթի շուկա դուրս կբերվի 2016թ.-ի դեկտեմբերին, ըստ «Showbizz411.com.»-ի, ամենայն հավանականության կարող է դառնալ ամերիկյան կինոակադեմիայի բարձրագույն պարգևի՝ «Օսկարի» հավակնորդ:
    Դիտվել է 317 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247