Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Ուչիտել. «խորհրդային ժամանակներում տաղանդավոր կինոնկարներ եղել են այնքան, որքան այժմ»

08.24.2016

Սանկտ-պետերբուրգցի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը կարծիք է հայտնել, որ այսօր ռուսական կինոն թողարկում է արժանապատիվ ֆիլմեր: Անցյալ տարվա «Կինոտավր» միջազգային փառատոնում լինելով ժյուրիի նախագահ՝ նա առանձնացրել է մի շարք ֆիլմեր, որոնց մեջ եղել են նաև կատակերգական աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Խոսելով կինոկատակերգական ժանրի մասին Ուչիտելը նաև նշել է, որ «ընդհանուր կինոհոսքի ֆոնի վրա, այնուամենայնիվ հաջողվածների թիվը շատ չի: Նա ասել է, որ միանման ֆիլմերն ավելի շատ են: Դրանք «պարզապես հեղեղել են էկրանը: Ես դրանք անվանում եմ անեկդոտների էկրանավորում»,- ասել է ռեժիսորը:

Ուչիտելը կարծիք է հայտնել, որ այդպիսի ֆիլմերի ոչ երկարատև կյանքի պատճառն այն է, որ «դրանք, ինչպես և շատ անեկդոտներ, ժամանակի ընթացքում դառնում են ոչ հրատապ և անհետաքրքիր»: Իսկ երկրորդ պատճառը նա համարում է կինոյի ոլորտում աշխատողի կողմից իր արհեստին վատ տիրապետելը: «Դրա մեջ մտնում են աշխատանքը դերասանների հետ, հասկանալի սյուժե կառուցելը, մոնտաժը»,-ասել է ռեժիսորը:

Ըստ նրա խորհրդային ժամանակներում տաղանդավոր կինոնկարներ եղել են այնքան, որքան այժմ: Դրանք միշտ քիչ են եղել: Սակայն «խորհրդային կինեմատոգրաֆիան» ուժեղ էր այն բանով, որ «միջին» ֆիլմերի որակը շատ բարձր էր: Այսինքն նկարահանվում էին ժանրային արհեստի ֆիլմեր, որոնք չէին հավակնում բարձր արժևորումների և փառատոնային հաջողությունների, սակայն, դրանով հանդերձ, շատ պինդ էին:

«Դրանով է ուժեղ նաև ամերիկյան կինեմատոգրաֆը: Եվ այդ միջին օղակը մեր ժամանակակից կինոյում լրջորեն պակասում է»,- ընդգծել է Ուչիտելը:

Նրա կարծիքով, մնացած հարցերում ռուսական կինոյում ամեն ինչ կարգին է: Տարվա ընթացքում թողարկվում է մի քանի կինոնկար, որոնք ներկայացվում են փառատոներում, և մի քանի կինոնկար, որոնք դրամարկղային ռեկորդներ են սահմանում:

«Կարծում եմ, հենց որ մենք ձգենք ընդհանուր մակարդակը, ստեղծենք ինչ-որ մի «միջին կինեմատոգրաֆ», ինչպես միջին բիզնեսը կամ միջին խավը, ապա այն կդառնա բավականին պինդ, ամեն ինչ լավ կլինի»,- ամփոփել է իր միտքը ռեժիսորը:

Ավելացնենք, որ օգոստոսի 27-ին Ռուսաստանում պաշտոնապես նշվում է ռուական կինոյի օրը և հայտնի կինոռեժիսորի խոսքը յուրահատուկ և ուսանելի գնահատական է անկախության տարիների ընթացքում անցած և ապագայում սպասվող ստեղծագործական ճանապարհի մասին ոչ միայն ռուսական կինեմատոգրաֆի պարագայում:
    Դիտվել է 393 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152