«Ջուլիետա»-ն «Օսկարի» համար կմրցի նաև «Երկրաշարժ»-ի հետ09.07.2016
Իսպանացի հանրահայտ ռեժիսոր Պեդրո Ալմադովարի նկարահանած «Ջուլիետա» գեղարվեստական կինոնկարը Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին կներկայացվի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Իսպանիայի կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ակադեմիայի կողմից առաջադրված ֆիլմը «դրամա է, որտեղ չկա հումոր»,-հայտարարել է Ալմադովարը: Նա ասել է, որ այս նոր կինոժապավենը չի հիշեցնում իր նախորդ ֆիլմերը, սակայն շատերի վրա այն մեծ տպավորություն է թողել:
«Չգիտեմ, կհայտնվեն արդյոք բոլոր ուժեղ ֆիլմերը եզրափակիչ հնգյակում, սակայն, բոլոր դեպքերում, մեզ սպասում է շատ կոշտ մրցակցություն»,- ասել է Ալմադովարը:
Ալմադովարը «Օսկարի» կրկնակի դափնեկիր է: 1999թ.-ին նրա «Ամեն ինչ մայրիկիս համար» կինոնկարը ստացավ բաղձալի մրցանակը «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ 2002թ.-ին՝ «Խոսիր նրա հետ» ֆիլմը նույն պարգևն ստացավ «Լավագույն յուրահատուկ սցենար» անվանակարգում: Իսպանացի ռեժիսորը նաև մի քանի անգամ եղել է «Օսկար» մրցանակի թեկնածու:
«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջիկա «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար արդեն ներկայացվել է շուրջ 20 կինոնկար, որոնց թվում՝ Գերմանական «Թոնի Էրդման», Ֆինլանդական «Ժպտացող մարդը», Բոսնիական «Մահ Սարաևոյում, Հայաստանի կողմից առաջադրված «Երկրաշարժ» և այլ ֆիլմերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի վերջին ժամկետը լրանում է հոյտեմբերի 3-ին:
«Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա 2018թ.-ի փետրվարի 26-ին: