Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թուրքերը կնկարահանեն ֆիլմ Լենինի փայտե կիսանդրու մասին

10.10.2016

Թուրքիայում ֆիլմ կնկարահանեն խորհրդային առաջնորդ Լենինին պատկերող մի փայտե կիսանդրու մասին, որը ծովի ալիքները 1991 թ.-ին ափ են նետել Աքչակոջա քաղաքի մոտ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Ֆիլմը կնկարահանվի կոմեդիայի ժանրով: Այն առայժմ կրում է «Դու, ես և Լենինը» աշխատանքային վերնագիրը:

Սկզբում թուրքական քաղաքի իշխանությունները նախատեսել են Խորհրդային կարգերի փլզումից հետո իրենց մոտ փրկության եզր փնտրող բոլշևիկյան առաջնորդի կիսանդրին տեղադրել Աքչակոջայի որևէ հեապարակում: Այնուհետև որոշում է ընդունվել այն պահել թանգարանում, սակայն Անկարայի ճնշմամբ քանդակը 2009թ.-ին տեղափոխել են քաղաքապետարանի պահեստ, որտեղ էլ այն մինչև այսօր գտնվում է:

Ֆիլմի սցենարի հեղինակը Բարիշ Բիչակին է, ռեժիսորը՝ Թուֆան Թաշթանը: Նրանք մտադիր են սև հումորով պատմել այն մասին, որ որքան կփոխվեր քաղաքի բնակիչների կյանքը, եթե, այնուամենայնիվ կիսանդրին տեղադրվեր Աքչակոջայի հրապարակներից մեկում:
    Դիտվել է 329 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189