Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Զվյագինցև. «Երազում մենք տեսնում ենք մեր իսկ վախը»

10.27.2016

«Միանգամայն ակնհայտ է, որ գրաքննությունը երկրի մշակութային կյանքի տարածք է մուտք գործել ողջ հասակով: Ժխտել դա կարող է միայն ստախոսը և տգետը»,- այսպես է արձագանքել Ռուսաստանի դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին այսօր ռուսական կինոարվեստում ուրույն դիրք ու հեղինակություն ունեցող կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

Հիշեցնենք, որ Պեսկովը պատասխանելով ՌԴ-ի թատերական գործիչների հոկտեմբերի 23-24-ին կայացած համագումարում «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինին, այն միտքն էր արտահայտել, որ իրենց երկրում գրաքննություն չկա, իսկ պետության կողմից ֆինանսավորված արվեստի ցանկացած ստեղծագործության մեջ պետությունը կարող է միջամտություն ունենալ և ուղղորդել, քանի որ համապատասխան արվեստի գործը ստեղծվում է պետական փողերով:

Պեսկովին հասցեագրված իր խոսքում Զվյագինցևը հիշեցնում է, որ «պետության փողերը» դրանք երկրի քաղաքացիների փողերն են: Իսկ ժողովրդի փողերը տնօրինելու պետության հնարավորությունը որևէ կերպ չպետք է ընկալվի որպես լծակ ազատ ստեղծագործողին ուղղություն տվողի դերակատարություն վերապահելու համար:
Ըստ Զվյագինցևի հենց այդ երևույթն, արդեն, գրաքննության դրսևորում է:

Նա նաև հիշատակում է, որ գրաքննության դրսևորում է վերջին շրջանում այս կամ այն «հիմնավորմամբ» Ռուսաստանի տարբեր թատրոններում ներկայացումներ, ցուցահանդեսներ փակելը, ինչ-որ հրատարակությունների վրա արգելք դնելը:

«Մեր երկրում միլիոնավոր մարդիկ, ովքեր իրենց համար մասնագիտություն են ընտրել, երկար ժամանակ սովորում են, կատարելագործվում, որպեսզի դառնան իրենց գործի վարպետը: Ուսուցիչները գիտեն ինչպես սովորեցնել, բժիշկները՝ ինչպես բուժել, արվեստագետները՝ ինչպես արարել: Եվ, հանկարծ, հայտնվում են պետական այրերը, որոնք բոլորին սկսում են նորից սովորեցնել և նորից «բուժել»: Ո՞վ է նրանց մարդկային գործունեության բոլոր տեսակների անթերի որակավորմամբ պարգևատրել»,- հարցնում է ռեժիսորը և իր իսկ հարցին պատասխանում մեկ այլ հարցով. «Ե՞րբ, ի վերջո, պաշտոնյանները կհասկանան, որ իրենց գործը մարդկանց աշխատանքը կազմակերպելն է, նրանց օժանդակելն է և ոչ թե նրանց «պատվերներ» բաժանելը»:

Զվյագինցևը հիշեցնում է հին չինացի փիլիսոփա Լաո Ցզի այն միտքը, որ «Բարգավաճ պետության հպատակները չգիտեն իրենց առաջնորդի անունը» և ավելացնում, իսկ «Մենք քայլում ենք շրջանի վրայով: Ծանոթ ստվերները բարձրանում են և մեզ նետում հիմարացնող քնի մեջ, որտեղ երազում մենք տեսնում ենք մեր իսկ վախը»:
    Դիտվել է 392 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495969798991001011021031041051061071081091101111121131141151161171181191201211221231241251261271281291301311321331341351361371381391401411421431441451461471481491501511521531541551561571581591601611621631641651661671681691701711721731741751761771781791801811821831841851861871881891901911921931941951961971981992002012022032042052062072082092102112122132142152162172182192202212222232242252262272282292302