Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախկին ֆաբրիկայի շենքը հայտարարվել է մշակութային հուշարձան

11.09.2016


Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարությունը Հյուսիսային Մորավիայի Բռնենեց ավանում գտնվող Օսկար Շինդլերի ֆաբրիկան հայտարարել է մշակութային հուշարձան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Օսկար Շինդլերը գերմանացի մի գործարար է, որը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկել է ավելի քան հազար հրեայի կյանք: Նա Կրակովից ոչ հեռու գտնվող ֆաշիստական «Պլաշով» համակենտրոնացման ճամբարում գտնվող գերիներին գնել է բարձրաստիճան նացիստ պաշտոնյաներից և տեղափոխել իր գործարան:

Այդ ֆաբրիկայի բոլոր կառույցները հիմա ավելի շատ նման են փլատակների: Պահպանվել են միայն դրանց հիմնական պատերը: Սակայն, այժմ, նոր կարգավիճակ ստանալով, այդ համալիրը հավանաբար կվերականգնվի մշակույթի նախարարության բյուջեի հաշվին:

Այժմ ֆաբրիկայի շենքը մշակույթի հուշարձան հայտարարելու համար վերջին փաստաթղթային գործառնություններն են իրականացվում:

Ի դեպ, Չեխիայում գրանցված «Շոաի և Օսկար Շինդլերի հուշարձան» բարեգործական հիմնադրամն արդեն հանդես է եկել նախկին ֆաբրիկայում Հոլոքոստի թանգարան հիմնելու նախաձեռնությամբ: Այս առաջարկության հեղինակները վստահ են, որ այդ գաղափարն իրականացնելու դեպքում Բռնենեց քաղաքը կարող է վերածվել ֆաշիստական ճամբարների զոհերի, նրանց ցուցաբերած հերոսության, հիտլերյան համակարգը հաղթահարած մարդկանց մասին յուրահատուկ մի համալիրի:

Օսկար Շինդլերի սխրանքը նկարագրված է Թոմաս Քինելլիի «Շինդլերի տապանը» գրքում, որի հիման վրա Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է «Շինդլերի ցուցակը» պատմական դրաման, որն արժանացել է 7 Օսկարի: Ասենք, որ այդ ֆիլմը Սփիլբերգը նկարահանել է հենց այդտեղ՝ Բռնենեց քաղաքում:
    Դիտվել է 324 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170