Հակամարտությունների գոտիներում մշակութային հուշարձանների պահպանությանը նվիրված ֆորում11.16.2016
Սանկտ-Պետերբուրգում դեկտեմբերի 1-3-ը կկայանա զինված հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանների պահպանության հարցեր քննարկող հերթական միջազգային հավաքը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Թվով 5-րդ հավաքի ընթացքում սպասվում են երկու միջազգային իրադարձություններ: Մասնավորապես, «Թանգարան» բաժնում կկայանա պլենար նիստ, որի շրջանակներում փորձագետները կկիսվեն հակամարտությունների գոտիներում ժառանգության պահպանության իրենց փորձով: Երկրորդ միջոցառումը նվիրված կլինի կինոյի հուշարձանների պահպանությանը: Այն մասնակիցների ուշադրությանը կներկայացվի դասախոսության ձևով, որով հանդես կգա Կիրիլ Ռազլոգովը: Այդ մասին տեղեկացրել է ֆորումի «Մշակութային ժառանգության պահպանության» բաժնի ղեկավար Օլեգ Ռիժկովը: