Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թբիլիսիում մեկնարկել է ԵՄ «Մշակույթը և ստեղծագործական գործունեությունը)» ֆորումը

12.08.2016

Թբիլիսիում մի քանի ժամ առաջ մեկնարկել է «Մշակույթը և ստեղծագործական գործունեությունը (կրեատիվությունը)» ֆորումը, որին մասնակցում են Եվրոպական Միության Արևելյան գործըներության նախագծում ընդգրկված 6 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելոռուս, Մոլդովա, Ուկրաինա) ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի ֆեյսբուքյան էջին, որտեղ այս պահին հնարավոր է հետևել միջոցառման ուղիղ հեռարձակմանը:

Առանձին երկրներում և եվրոպական տարածքում իրականացվող մշակութային քաղաքականության, առաջիկա ծրագրերի և փորձի փոխանակությանը միտված միջոցառմանը Հայաստանը ներկայացնում է ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

«Մշակույթը և ստեղծագործական գործունեությունը (կրեատիվությունը)» ծրագիրը նախատեսում է ուսումնասիրությունների անցկացում և փաստերի հիման վրա իրականացվող քաղաքականության զարգացում, ռազմավարական բարեփոխումների նախաձեռնությունների օժանդակություն, ներուժի հզորացում և ուսումնառական գործունեություն, հասարակական և մասնավոր կազմակերպությունների, պետական և քաղաքացիական կազմակերպությունների համագործակցության օժանդակություն, միջազգային համագործակցության համար տեղեկատվության և անհրաժեշտ հնարավորությունների տրամադրում, մշակույթի կարևորության և կայուն զարգացման մասին տեղեկատվության տարածում, գիտելիքների և առաջադեմ փորձի փոխանակություն:
Ֆորումը իր աշխատանքները կեզրափակի վաղը՝ դեկտեմբերի 9-ի:
    Դիտվել է 382 անգամ