Մահացել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը12.26.2016
«Խոր տխրությամբ մենք հաստատում ենք, որ մեր սիրելի որդի, եղբայր և ընկեր Ջորջ Մայքլը խաղաղությամբ հանգավ իր տանը ծննդյան տոների ժամանակ»: Այս տխուր տեղեկատվունը այսօր տարածեցին աշխարհի լրատվական բազմաթիվ ծառայություն՝ միմյանց փոխանցելով բրիտանացի հանրաճանաչ երգչի մահվան բոթը:
Նա 53 տարեկան էր:
Երգչի գործակալը նաև ասել է, որ «Նրա ընտանիքը խնդրում է, որպեսզի հարգվի իր մասնավոր կյանք ունենալու իրավունքը այս ծանր և ոչ դյուրին զգացմունքային պահին»:
Ջորջ Մաքլը (նրա իսկական անունն է Գեորգիոս Կիրիյակոս Պանայտոու) ծնվել է Լոնդոնում: Նա մեծ հռչակի է հասել 1980-ական թվականներին, երբ իր համադասարանցի Էնդրյու Ռիջլիի հետ սկսեց հանդես գալ որպես «Wham» դուետ: Խմբի լուծարումից հետո, 1986թ.-ին, Մայքլը կարիերան շարունակեց որպես մենակատար: Նրա բազմաթիվ կատարումներ դարձել են հիթեր թե Եվրոպայում և թե Ամերիկայում:
Երգիչն իր գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 100 մլն ձայնապնակ: