Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շարունակում են հրավիրել նորանոր դերակատարումների

01.23.2017


«Շատ մեծ դերասանուհիների ... դադարել են նկարել, երբ նրանք դուրս են եկել երիտասարդ տարիքից: Լորենը, Լոլլոբրիջիդան և այսպես շարունակ»,- ասել է իտալացի կինոդերասանուհի Մոնիկա Բելլուչին, «lenta.ru»-ին վերջերս տված հարցազրույցում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը:

Ըստ արտիստուհու «մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակ, երբ կանանց հետաքրքիր կերպարները սկզբունքորեն ավելի են շատացել ցանկացած տարիքի համար»: Նրա ասելով հրաշալի դերասանուհիների թիվը առավել քան բավարար է: Նրանք «ապացուցում են, որ կարելի է զարմանք հարուցել, մնալ գրավիչ, բացահայտել նոր թեմաներ նաև 40, 50 և 60 տարեկանից հետո»:

Դերասանուհին ուրախությամբ նշել է, որ իրեն դեռ շարունակում են հրավիրել նորանոր դերակատարումների, որոնք հաճախ այնքան խորն են, հասուն, «մեծական», որոնք ինքը չէր կարող պատկերացնել և որոնք ինքը հույս չուներ, որ կստանա 10 տարի առաջ:

Մոնիկա Բելուչին ծնվել է 1964թ.-ին: Որպես մոդել իր աշխատանքային կարիերան սկսած իտալուհին 2004թ.-ին , ըստ «Ask Men՝s» հանդեսի գլխավորել է աշխարհի ամենագեղեցիկ 100 կանանց ցուցակը:

Կինոյում իր ուժերն առաջին անգամ փորձել է 1990թ.-ին: Նրա առաջին լուրջ ֆիլմը եղել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Դրակուլա» կինոնկարում՝ գլխավոր հերոսի կնոջ դերակատարումը: Դրանից հետո դերասանուհին նկարահանվել է եվրոպացի ու ամերիկացի տարբեր ռեժիսորների մոտ: Ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում:

Մոնիկա Բելլուչին վերջին անգամ նկարահանվել է Բալկանյան պատերազմին անդրադարձած սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Ծիր կաթինով» նոր ֆիլմում : Այդ կինոնկարը պատմում է պատերազմի ու հավերժական սիրո մասին:

Խոսելով Կուստուրիցայի մասին, արտիստուհին նշել է, որ չի տեսել մեկ այլ կինոգործիչի, որն այդքան շատ տեղյակ լիներ համաշխարհային կինոյից: Բելլուչին խոստովանել է, որ նկարահանումից առաջ Կուստուրիցան, որպեսզի կարողանա ներկայացնել արտիստուհուց դերակատարման հետ կապված իր պատկերացումները, նրան «պարզապես նստեցրել է իր կողքին» և ցուցադրել մի քանի կինոժապավեն, որոնց տրամադրությունը, նրա կարծիքով, նման է եղել այն վիճակին, որին նա ցանկացել է հասնել իր ֆիլմում:

«Ոչ մի մեծ ռեժիսոր նման չէ մյուսին: Յուրաքանչյուրի մեջ կա ինչ-որ առանձնահատուկ մի բան»,- ասել է Բելլուչին:
    Դիտվել է 803 անգամ