Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տ.Համազյանի «Վերածննդի քարանձավ»-ը Ամերիկայի նվաճումն սկսել է Նյու-Յորքից

03.03.2017


Հայ կոմպոզիտոր և դաշնակահար Տիգրան Համազյանի «Հնագույն դիտորդ» նոր ձայնապնակում տեղ գտած «Վերածննդի քարանձավ» ստեղծագործությունը օրեցօր ավելի մեմծ մասսայականություն է ձեռք բերում ԱՄՆ-ում: Այդ մասին «novostink.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ ստեղծագործության թեմաներով ռեժիսոր Ռուբեն վան Լեերը նկարահանել է տեսահոլովակ, որտեղ Համասյանը կատարում է դաշնակահարի դերը: Նկարահանումը կատարվել 3D ձևաչափով, որ իռլանդացի հայտնի անիմատոր Հուլիուս Հորստուիսի մտքի արգասիքն է: Այդ մասին տեղեկացրել է Նյու-Յորքի WBGO ռադիոկայանը:

Տեսահոլովակի պրեմիերան կայացել է փետրվարի 23-ին ամերիկյան մի քանի համացանցային օն լայն հարթակներով: Շատ երաժշտական քննադատներ այս ստեղծագործության մասին արտահայտվել են մեծ հիացմունքով:

Ասենք, որ Տիգրան Համազյանի «Հնագույն դիտորդ» նոր ձայնապնակի շնորհանդեսը նախատեսված է 2017թ.-ի մարտի 31-ին: Ձայնապնակը պատրաստել է ամերիկյան «NonesuchRecords» ձայնագրության ընկերությունը, որը պատկանում է աշխարհի խոշորագույն Warner MusicGroup երաժշտական ընկերությանը:

Տեսանյութեր

Դիտվել է 356 անգամ