Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսիի գրաֆֆիտները պատի վրա և «Պատի ետևի հյուրանոց»-ում

03.13.2017


Մեծ Բրիտանացի փողոցային անհայտ նկարիչ Բենքսին բացել է հյուրանոց Բեթխեհեմում՝ Իսրայելի հսկողության տակ գտնվող հատվածում: Այդ մասին «izvestia.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հյուրանոցն ունի 10 համար և գտնվում է Իսրայելը Պաղեստինից բաժանող պատի մոտ: Հյուրանոցը կրում է The Walled Off Hotel («Պատի ետևի հյուրանոց») անունը:

Բենքսիի հյուրանոցի ցուցանմուշները հիշեցնում են պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ Մեծ Բրիտանաիայի դերակատարության և «Բալֆուրի հռչակագրի» մասին: Բացի այդ համարների և ընդհանուր տարածքների ձևավորման մեջ օգտագործվել են Բենքսիի տասնյակ աշխատանքներ: Նախատեսված է, որ հյուրանոցը կօգտագործվի ոչ թե որպես արթ օբյեկտ, այլ կոմերցիոն և զբոսաշրջիկներին գրավելու նպատակներով:

Պլանավորվում է, որ հյուրանոցում կկազմակերպվեն պաղեստինցի նկարիչների ցուցահանդեսներ, որոնք այդ ձևով կկարողանան գրավել իսրայելցի և միջազգային ոլորտի արվեստասերների ուշադրությունը: Իսկ այսօր պաղեստինցի արվեստագետներին արգելվում է այցելել պաղեստինյան անկլավներ, ներառյալ Բեթխեհեմը:

Ավելացնենք, որ ավելի վաղ Իսրայելը –Պաղեստինից բաժանող պատին Բենքսին ստեղծել է հակապատերազմական մի քանի գրաֆֆիտներ:
    Դիտվել է 418 անգամ